,,Հ. Թումանյանի ծննդյան օրը` Գրքատոն,, նախագիծ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ Թումանյանի ծննդյան օրվանից՝ փետրվարի 19-ից սկսած մինչև <Կարդում ենք Տերյան, Թումանյական, Չարենց> ընթերցողական նախագծերի ամփոփումը։

Նախագծի մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, այլ ցանկացողներ։

Նախագծի նպատակը՝ ընթերցասիրության խթանում, գրքի նվիրատվության ծեսի մշակում, տարածում։

Խնդիրները՝

համագործակցային, ընթերցողական նախագծերի իրականացում

դասարանական, միջդասարանական, ակումբային, գրքի նվիրատվության ծեսի իրականացում

ընթերցողական և ստեղծագործական նախագծերի մշակում և իրականացում

Նախագծի ուղղությունները՝

Ընթերցում եմ և առաջարկում եմ ընթերցել— Սովորողները, ծնողները կամ դասավանդողները գովազդում, առաջարկում են իրենց կողմից ամենասիրված կամ ընթերցվող գիրքը։

Նվիրում եմ իմ գիրքը— Դասավանդողները և սովորողները իրենց ընկերոջը կամ ամենաընթերցասեր սովորողին փոխանցում են իրենց նախընտրած հեղինակի գիրքը կամ ստեղծագործությունը։

Գիրքը՝ որպես ամենանվեր- Կազմակերպվում են դասարանական, խմբային, ակումբային, գրքի նվիրատվության ծեսեր։ Յուրաքանչյուրը նվիրաբերում է իր կողմից ընտրված որևէ գիրք։

Գրադարանային այցելություններ- Սովորողները ընտանիքներով և դասարանական խմբերով այցելում են տարբեր գրադարաններ, որտեղ կազմակերպում են ընթերցողական տարբեր նախագծեր։

Քաղաքային ընթերցումներ-Քաղաքի զբոսայգիներում, մշակութային վայրերում կազմակերպվում են ընտանեկան և խմբային ընթերցողական նախագծեր, գրքի նվիրատվության ծեսեր։

Իմ նվեր գիրքը՝ կրթահամալիրին- Սովորողը կամ դասավանդողը դպրոցի գրադարանին է նվիրում իր նախընտրած գիրքը։

Ամեն ինչ գրքի ստեղծան մասին- Սովորողները հանդես են գալիս անհատական և ընտանեկան հետազոտական նախագծերով։ Հետազոտական լավագույն նախագծերը ներկայացնում են կլոր սեղանների կազմակերպման միջոցով։

Իմ գրադարանը— Կրթահամալիրի տարատարիք սովորողները ներկայացնում են իրենց ընտանեկան գրադարանը, պատմում դրա մասին։

Իմ ընթերցարանը՝ որպես նվեր— Յուրաքանչյուր սովորող, ծնող և դասավանդող ստեղծում և հրապարակում է իր կողմից ընտրված ընթերցանության մեդիափաթեթը և առաջարկում՝ հրապարակելով այն։

Նախագծի շրջանակում խրախուսվում են նաև անհատական և դասարանական ստեղծագործական աշխատանքների հրապարակումը և հանրայնացումը։

Նախագծի արդյունքը՝— Վերը թվարկված նախագծերի արդյունքների լուսաբանում, ամփոփում և հրապարակում։

Ամփոփում`

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, հայ մշակույթի պատմության մեջ ամրագրվել է որպես գիրք նվիրելու օր։

Օրն իրո՛ք վերածվեց Գրքատոնի նաև Միջին դպրոցում։ Տարատարիք սովորողները մեծ ոգևորությամբ իրենց ընկերների համար զանազան գրքեր էին պատրաստել և սիրով նվիրեցին։ Հաջորդիվ սովորողները կպատմեն գրքերի բովանդակության մասին։

Օրվա ակնթարթները՝ տեսաֆիլմերում…

Оставьте комментарий