Բաղաձայնների ուղղագրությունը

Ձ-Ծ-Ց

Ծ-ի և ց-ի գրության ու արտասանության տարբերություններ չկան, օրինակ՝
ծաղիկ, կարծր, ցանց, ցորեն։
Ձ-ի արտասանությունն ու գրությունը որոշ բառերում տարբեր են։
Մի շարք արմատներում և նրանցից կազմված բառերում ղ-ից (արտասանվում
է խ), ր-ից կամ ձայնավորից հետո արտասանվում է ց հնչյունը, բայց գրվում է ձ
տառը՝ արձակ (նաև արձակուրդ, ընդարձակ, համարձակ), բարձ, բարձել, բարձր,
դաղձ, դարձ, դեղձ, դեղձան (բաց դեղնագույն, խարտյաշ), դեղձանիկ, դերձակ,
դերձան (կարի թել), խուրձ, հանդերձ, հարձակվել, համբարձվել, Համբարձում,
որձ, վարձ, փորձ, օձ։
Ջ-Ճ-Չ
Ճ-ի և չ-ի գրության ու արտասանության տարբերություններ չկան, օրինակ՝
ճահիճ, կարճ, չամիչ, կանաչ։
Ջ-ի արտասանությունն ու գրությունը որոշ բառերում տարբեր են։
Մի շարք արմատներում և նրանցից կազմված բառերում ղ-ից (արտասանվում
է խ), ր-ից կամ ձայնավորից հետո արտասանվում է չ հնչյունը, բայց գրվում է ջ
տառը՝ աղջիկ, ամբողջ, աջ, առաջ, առաջին, առաջնորդ, արջ, զիջել, թրջել
(խոնավացնել), իջնել, մեջ (նաև միջև), մեջք, ողջ (նաև ողջույն, առողջ), ոջիլ,
վերջ, քաջք (դև)։

Վարժություններ
Վարժություն 1։
Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։
Ար….ակուրդ, ասացվա….ք, ընդար….ակ, ատաղ….ագործ, գլուխկոն….ի,
համար….ակ, բար…., բար….ել, թխվա….ք, բար….ր, խ….կել, առան….ք, դաղ….,
դար…., կ….կտուր, դեղ…., դեղ….անիկ, հանդիպակա…., դեր….ակ, դեր….ան,
խուր…., ձվա….եղ, հանդեր…., հինավուր…., լպր….ուն, հար….ակվել,
համբար….վել, Համբար….ում, փայ….աղ, որ…., վար…., ուր…., փոր…., որ….ւալ,
օ…., օ….իք։

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։
Աղ….իկ, ամբող…., թարթի…., ա…., ծխամոր…., առա…., ա….պարար,
գո….ի, խո….կոր, առա….ին, կո….կել, առա….նորդ, ար…., զի….ել, թռ….ել,

թր….ել, ի….նել, կարկա….ել, մե…., մի….և, մե….ք, ող…., մուր…., ող….ույն,
մահ….ակալ, առող…., ո….իլ, կա….աղակ, վեր….։

Оставьте комментарий