Բաղաձայնների ուղղագրությունը


Ղ-Խ
Խ-ի գրության և արտասանության տարբերություններ չկան, օրինակ՝ ախտ
(հիվանդություն), դժոխք, դրախտ, թախտ, Որմիզդուխտ, տախտակ, ուխտ
(երդում, դաշինք), փախչել։
Ղ-ի արտասանությունն ու գրությունը որոշ բառերում տարբեր են։
Մի շարք արմատներում և նրանցից կազմված բառերում արտասանվում է խ
հնչյունը, բայց գրվում է ղ տառը՝ աղբյուր, Աղթամար (կղզու և վանքի
անվանումը)8, աղջիկ, աղտ (կեղտ), աղքատ, բողկ, գաղթ, դաղձ, դեղձ,
դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, կեղտ, կողպեք, կողք, հաղթել, հղկել, ճեղք,
մաղթել, մեղք, մղկտալ, շաղգամ9, շաղկապ, շղթա, ողբ, ողջ, ողկույզ, պղտոր,
ուղտ (սապատավոր կենդանի), փեղկ, փողք, քաղցր, սանդուղք, սեղմել։

Ր-Ռ
Բառասկզբում, բառամիջում կամ բառավերջում գրվող ր-ն արտասանվում է
ր, իսկ ռ-ն՝ ռ, օրինակ՝ րոպե, Րաֆֆի, արժեք, արհամարհել, լար, կար, ռազ-
մական, ռետին, առակ, նուռ և այլն։
Երբեմն դժվարություն կարող է առաջացնել արմատի կրկնությամբ կազմված
բառերի գրությունը։ Դրանց առնչությամբ անհրաժեշտ է հիշել հետևյալը։
Ռ-ով վերջացող արմատի կրկնությամբ կազմված բառերում առաջին ար-
մատի ռ-ն փոխվում է ր-ի, օրինակ՝ բարբառ, գրգիռ, թրթիռ, կարկառել, մրմռալ
(կսկծալ), սարսուռ և այլն։
Եթե ռ-ով վերջացող արմատի կրկնությամբ կազմված բառերը բնաձայնական
են, ապա առաջին արմատի ռ-ն չի փոխվում՝ դռդռալ, խռխռալ, կռկռալ, ճռճռալ,
մռմռալ, փռփռալ և այլն։
Արմատի կրկնությամբ բազմապատկականություն արտահայտող բայերում
պահպանվում են արմատավերջի ռ-ն կամ ր-ն՝ թռվռալ, խրթխրթալ, ծռմռել,
մարմրել, փորփրել, քրքրել և այլն։
Վառվռուն բառը գրվում է ռ-երով։
Թրթուր, կերկերուն, մարմար, փրփուր բառերը գրվում են ր-երով։

Վարժություններ
Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ղ կամ խ։
Ա….բյուր, ա….ջիկ, խրո….տ, ա….տ (կեղտ), ա….տ (հիվանդություն),
հա….ճապակի, ա….քատ, բո….կ, տա….տակ, գա….թ, դա….ձ, կմա….ք, դե….ձ,
դե….ձանիկ, ե….բայր, զե….չ, թու….թ, կե….տ, կո….պեք, կո….ք, հա….թել,
տա….տկալի, հ….կել, ճե….ք, կ….տար, մա….թել, մե….ք, մ….կտալ, շա….կապ,
շ….թա, թու….պ, ո….բ, ո….ջ, ո….կույզ, ցողաթաթա…., պ….տոր, ու….տ
(սապատավոր կենդանի), ու….տ (երդում, դաշինք), փե….կ, ծ….նի, փո….ք,
քա….ցր, սանդու….ք, ծ….նելույզ, փա….չել, սե….մել։

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։
Վա….վռուն, ախո….ժակ, բա….բառ, խ….խռալ, գանգու…., կենսաթ….թիռ,
թ….թուր, կա….կառել, երկնակա….կառ, սա….սուռ, ճանկ….ել, դ….դռալ, կ….ճիկ,
ա….ժանի, ճ….ճռալ, ա….համարհել, գ….գիռ, խ….ճիթ, կ….ծել, խոշո…., խոժո….,
թ….վռալ, խ….թխ….թալ, ծ….մռել, փ….փռալ, փ….փրել, փո….փրել, ք….քրել։
Վ-Ֆ
Ավտո, հարավ, նավթ, ինչպես նաև նրանցից կազմված բառերում (ավ

Оставьте комментарий