Կարդում եմ, իսկ դո՞ւ…

Մասնակիցներ՝ 6-9-րդ դասարանների սովորողներ

0ժամանակահատվածը՝ մարտ ամիս

Նպատակը՝ ընթերցանության խթանում, տեքստային աշխատանք կատարելու, համադրել-հակադրելու, սեփական կարծիքն արտահայտելու, հիմնավորելու կարողությունների զարգացում, բառապաշարի հարստացում, գեղարվեստական ճաշակի զարգացում։

Ընթացքը՝ յուրաքանչյուր սովորող իր հետաքրքրությունների, նախասիրությունների շրջանակում ընտրում է որևէ գիրք, ընթերցում, այնուհետև բլոգում անդրադառնում է հետևյալ հարցերին՝

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին՝ ի՞նչ սովորեցրեց քեզ այն։
  • Ի՞նչ գիրք ես կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը)։
  • Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Կարող ես նաեւ պատրաստել տեսանյութ եւ այս հարցերին անդրադառնաս տեսանյութում։

Արդյունքում՝ կարդացած գրքի մասին պատմող տեսանյութերի, պատումների շարք, որոնք կհրապարակվեն դպրոցի ենթակայքում, կայքում։

Оставьте комментарий