Անհատական նախագիծը՝ սովորողի ինքնադրսևորման միջոց․․․

ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նպատակը՝ սեփական նախասիրությունների ներկայացում և ծանոթացում ընկերների հետաքրքրություններին։

Ընթացքը՝ յուրաքանչյուր սովորող իր հետաքրքրությունների, նախասիրությունների շրջանակում ընտրում է որևէ թեմա (ֆուտբոլ, պար, երաժշտություն, պատմություն, սպորտ և այլն) և ձևակերպում է անհատական նախագիծ։ Իր ձևակերպած անհատական նախագծին նախ մասնակցում է ինքը՝ աշխատանքը տեղադրելով նախագծի ներքևում։

Դասավանդողի հետ համաձայնեցնելուց, նախագիծն ամբողջական տեսքի բերելուց հետո կարող ես այն ուղարկել ընկերներիդ, որ իրենք էլ կատարեն։ Ցանկալի է, որ դու էլ մասնակցես ընկերոջդ առաջարկած անհատական նախագծին։ Նախագիծդ պետք է ունենա հստակ ձեւակերպված ժամկետ, նպատակ, ընթացք, արդյունք։

Արդյունքում՝ սովորողների անհատական նախագծերի շրջանակներում ստեղծված տեսանյութ-ռադիոնյութեր, պատումներ, որոնք կհրապարակվեն սովորողների բլոգներում, ենթակայքում, կայքում։

Оставьте комментарий