«Հետաքրքրաշարժ լեզվաբանություն» նախագիծ

30«Հետաքրքրաշարժ լեզվաբանություն» նախագծի շրջանակում նախատեսում ենք ռադիոնյութի, բլոգային պատումների միջոցով մեր կրտսեր ընկերներին ներկայացնել հետաքրքիր իրողություններ բառերի խորհրդավոր աշխարհից։

 

Նախագծի իրականացման ժամկետը`շուրջտարյա

Նախագծի մասնակիցներ՝ Միջին  դպրոցի սովորողներ

Նախագծի արդյունքը՝ կստեղծվեն ռադիոնյութեր,  ընթերցարաններ, աուդիոգրքեր

Նախագծի ընթացք-արդյունքների հաշվետվություն-ներկայացում՝ յուրաքանչյուր ամիս

Նախագծի շահառուն՝ ստեղծված ընթերցարանները, աուդիոգրքերը կարող են ծառայել որպես ուսումնական նյութեր  կրտսեր դպրոցների սովորողների համար

Նախագծի ֆինանսավորման աղբյուրը՝ սովորողների ուսումնական վճարներ

Նախագիծն ունենալու է իր բլոգը, որտեղ կամփոփվեն տվյալ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները։

Оставьте комментарий