Իսահակյանական օրեր

images

Նախագծի մասնակիցներ՝ 5-6-րդ դասարանների սովորողներ
Տևողությունը՝ նոյեմբեր ամիս

Նպատակը՝ Ընթերցել, մեկնաբանել, տարածել Ավ․ Իսահակյանի  գործերը։

Բացահայտել հեղինակի ստեղծագործական աշխարհի յուրահատկությունները։

Խնդիրները՝

  1. Սովորողների վերլուծական-ստեղծագործական մտածողության զարգացում,
  2. Տեսքտային աշխատանք կատարելու հմտությունների ձեռքբերում,
  3. Հետազոտական աշխատանք կատարելու, համադրելու-հակադրելու, սեփական կարծիքն արտահայտելու և հիմնավորելու կարողությունների զարգացում։

Ընթացքը՝

Ընթերցում ենք Ավ․ Իսահակյանի գործերը (նախընտրությամբ)։

Բլոգներում հրապարակում ենք պատումներ՝ ներկայացնելով ընթերցած գործի գաղափարը, հեղինակի ասելիքը, գործի դաստիարակչական ու ճանաչողական բնույթը։

Կատարում ենք ձայնագրություններ, տեսագրություններ, ստեղծում ուսուցողական ֆիլմեր։

Կատարում ենք բակային ընթերցում-քննարկումներ։

Արդյունքում՝

Բլոգային պատումներ,

Տեսաֆիլմեր, աուդիոընթերցումներ,

Ռադիոնյութեր, ուսուցողական ֆիլմեր,

Կկատարվեն ընթացիկ լուսաբանումներ բլոգներում, ենթակայքում։

Աշխատանքներ ըստ օրերի՝ (6-րդ դասարան)

Երկուշաբթի 2-րդ դասաժամ

1-ին խումբ

Ընթերցում ենք Ավ․ Իսահակյանի Սաադիի վերջին գարունը գործի առաջին մասը, կատարում ենք առաջին մասից հետո եկող առաջադրանքները։ Բլոգներում գրում ենք վերլուծական աշխատանքներ՝ մեր վերաբերմունքը գործի վերաբերյալ։

Երեքշաբթի 1-ին դասաժամ

Ընթերցում ենք Ավ․ Իսահակյանի Սաադիի վերջին գարունը գործի երկրորդ մասը, կատարում ենք երկրորդ մասից հետո եկող առաջադրանքները։

2-րդ  խումբ

Զբաղվում են Իսահակյանի գործերի աուդիոփաթեթի ստեղծմամբ։

Իսահակյանական ընթերցումների մեդիափաթեթ՝

Վիկտորիա Միկաիլ- Գարունն եկավ

Դու նխշուն նուռ

Միլենա Մանուչարյան- Երազիս մեջ

Ցաված սիրտս երգել կուզե․․․

Մերի Երեմյան- Դու մերժեցիր

Գագաթներին մով սարերի

Գոհար Ստեփանյան- Գետակի վրա

Դավիթ Արտենյան- Երազիս մեջ

Մոնիկա Օհանջանյան- Ես որ մեռնիմ

Ետ դառնար հիմա

Իսահակյանի մասին

Ռավեննայում

Նարե Մանուկյան- Երազիս մեջ

Ես որ մեռնիմ

Երազ տեսա

Մերի Երեմյան- Ռավեննայում

Оставьте комментарий