«Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն» նախագծի ամփոփում

16684094_290601754690599_2587439656168115236_nՍեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն

Ներկայացնում են Արևելյան դպրոց-պարտեզի 4-1 դասարանի սովորողները։

 

 

 

Ո՞վ է Մխիթար Սեբաստացին։ Ինչո՞ւ է մեր կրթահամալիրը կոչվում Սեբաստացու անունով:

Անժելա Դադոյան

Դավիթ Սահակյան

 

Միքայել Սահակյան

Արինա Ամիրյան

Գոռ Խաչատրյան

 Թե ինչպե՞ս է եղել, որ ընտրել են   «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որտեղ  իրենք այժմ սովորում են։

Անժելա Դադոյան

 

Արմեն Ուլիխանյան

Դավիթ Սահակյան

Ես մայրիկիս հարցրի, թե ինչու՞ է նա ընտրել հենց այս դպրոցը,և նա պատասխանեց,որ այդ դպրոցում ամեն ինչ շատ հետաքրքիր է կազմակերպվում. այստեղ հաճախ են գնում արշավի, հեծանիվ են վարում, շատ են սպորտով զբաղվում: Մայրիկս նշեց նաև, որ այս կրթահամալիրում աշակերտները ընտրության հնարավորություն ունեն: Աշակերտներին անհատական մոտեցում են ցուցաբերում այստեղ, ինչը բարձր է պահում նրա ինքնագնահատականը:

Միքայել Սահակյան

Ես  մայրիկիցս  պարզեցի,  որ  մենք  ընտրել   ենք  այս  դպրոցը,  որովհետև  այն    քաղաքի  լավագույն   դպրոցներից  է․  այստեղ  համակարգիչներով  են  աշխատում,  և  ուսուցիչները   բլոգ և  էլեեկտրոնային   հասցե են  բացում  երեխաների համար։ Այս կրթահամալիրի դասավանդման մեթոդները մեծապես տարբերվում են քաղաքի մնացած դպրոցներում կիրառվող մեթոդներից։ Այստեղ աշակերտներին ազատություն է տրվում, որի միջոցով նրանք ավելի վստահ են առաջ գնում։ Կրթահամալիրը մեծ կարևորություն է տալիս առողջ ապրելակերպին, և շատ հաճախ տարբեր սպորտային միջոցառումներ են կազմակերպվում։

Աննա Հովհաննիսյան

Գոռ Խաչատրյան

 

Ես սիրում եմ իմ դպրոցը, որովհետև․․․

Ես սիրում եմ իմ դպրոցը, որովհետև այստեղ ուսուցումը նախագծային է,  և կան ամենամսյա ֆլեշմոբեր: Ամենաշատը ինձ դուր է գալիս այն, որ այստեղ համակարգչով ենք աշխատում և շատ ճամփորդում ենք:

Աննա Հովհաննիսյան

Ես սիրում եմ իմ դպրոցը, որովհետև այս դպրոցում մենք շատ հետաքրքիր աշխատանքներ ենք կատարում,  իսկ երկարօրյային մենք իջնում ենք բակ։ Մենք ունենում ենք մեդիաուրբաթներ և մեկ-մեկ մասնակցում ենք դրանց, այնտեղ երգում ենք ու պարում։ Մեր դպրոցում տարբեր գեղեցիկ բույսեր  կան։  Ես սիրում եմ իմ բոլոր  ուսուցիչներին։ Ես սիրում եմ իմ դպրոցը։

Մանե Տոնոյան

Ես սիրում եմ իմ դպրոցը, որովհետև այստեղ կանոնները ինձ ավելի հոգեհարազատ  են,  քան մյուս դպրոցներինը: Իմ դպրոցում ուսուցիչները բարի են: Ես սիրում եմ մեր դպրոցի լողավազանն ու հեծանիվները, որոնք մենք հաճախակի վարում ենք:

Արմեն Ուլիխանյան

Ես սիրում եմ իմ դպրոցը, որովհետև գրում ենք համակարգիչներով, կան  ֆլեշմոբեր, անում ենք հարիսայի ծես, դիջիթեք և այլ հետաքրքիր միջոցառումներ։

Անի Բաղդասարյան

Ես սիրում եմ իմ դպրոցը, որովհետև իմ դպրոցում մենք ձեռք ենք բերում շատ պիտանի գիտելիքներ։ Իմ դպրոցում ես ունեմ շատ հետաքրքիր զբաղմունքներ, իրկարօրյան ևս շատ հետաքրքիր է անցնում։

Նարե Թահմասյան

Ես սիրում եմ իմ դպրոցը, որովհետև այնտեղ ես շատ բաներ սովորեցի: Մեր դպրոցում աշխատում են համակարգիչներով: Ես սովորեցի համակարգիչով աշխատել և դասերս պատրաստել: Իմ դպրոցում ես սովորեցի նաև հեծանիվ վարել: Ես Գոռ Խաչատրյանն եմ և ես հպարտ եմ, որ Սեբաստացի եմ:

Գոռ Խաչատրյան

Ես սիրում եմ իմ դպրոցը, որովհետև ես շատ ըկերներ ունեմ այնտեղ, մենք համակարգիչով ենք աշխատւմ։ Մեր դպրոցում շատ  բույսեր կան, որոնք ես մեծ հաճույքով եմ խնամում։

Էրիկ Հագեյան

Ես սիրում եմ իմ դպրոցը, որովհետև այն լի է գիտելիքներով։ Իմ դպրոցում կան լողի, հեծանիվի, սպորտի, շախմատի խմբակներ: Ես սիրում եմ իմ դպրոցը:

Արինա Ամիրյան

Ես սիրում եմ իմ դպրոցը, որովհետև այստեղ շատ լավ մարդիկ կան, մյուս դպրոցներում ուսուցիչները  շատ խիստ են, իսկ այստեղ ուսուցիչները շատ բարի են։Ես սիրում եմ իմ դպրոցը, որովհետև այստեղ լողավազան կա և սպորտով ենք զբաղվում։

Հակոբ Աբրահամյան

Ես սիրում եմ իմդպրոցը, որովհետև այնտեղ ունեմ շատ լավ ընկեր, որի ունունը Ռուբեն է: Այստեղ դասերը շատ հետաքրքիր են անցնում: Այստեղ բոլոր դասերը, բացի երգից, համակարգչուվ ենք անում: Այնտեղ բոլոր ուսուցիչները շատ բարի են:

Դավիթ Սահակյան

Ես սիրում եմ իմ դպրոցը, որովհետև     այնտեղ  համակարգիչներով  են  աշխատում։ Այնտեղ   լավ  ուսուցիչներ  ու   աշակերտներ  կան։

Միքայել Սահակյան

Ես սիրում եմ իմ դպրոցը, որովհետև այս դպրոցում շատ հետաքրքիր է անցնում:Մենք այս դպրոցում շատ ճամբորդութունների   ենք գնում, հեծանիվ էնք վարում, համակարգչով ենք դաս անում: Դպրոցի կողքը կա մեծ այգի և մենք այդ այգում ծաղիկներ կամ ծառեր ենք տնկում: Ես նոր եմ եկել այս դպրոց և ինձ դուր է գալիս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:

Կարեն Թադևոսյան

Ի՞նչ է նշանակում լինել սեբաստացի․ ինչպիսի՞ն պետք է լինի սեբաստացին:

Անժելա Դադոյան, Գոհար Թաթոյան

Աննա Հովհաննիսյան

Արմեն Ուլիխանյան

Դավիթ Սահակյան

Կարեն Թադևոսյան

 

Գոռ Խաչատրյան

Արինա Ամիրյան

Միքայել Սահակյան

Ինպե՞ս եղավ, որ դարձա սեբաստացի…

Ես դարձա սեբաստացի, որովհետև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հնարավոր է լինել ինքնուրույն և ակտիվ ։ Մենք շատ ենք ճամփորդում և մեր առօրյան շատ հետաքրքիր է ու բազմազան։ Մայրիկս ասում է, որ ես ավելի եմ ակտիվացել, սկսել եմ ավելի արագ պատրաստել դասերս, որից  հետո կարողանում  եմ խաղալ։ Ես շատ ուրախ եմ, որ  սեբաստացի եմ։

Նանե Գալստյան

Ինչպե՞ս  եղավ, որ  դարձա  սեբաստացի։  Դե, ես իմացա, որ այստեղ  համակարգիչներով  են   աշխատում և ուսուցիչները   երեխաներին  բլոգ  են  բացում։ Ես շատ էի ցանկանում այս դպրոցում սովորել և մայրիկիս խնդրեցի, որ անպայման ընտրի հենց այս դպրոցը։ Նա նույնպես հավանում էր այս կրթահամալիրը և սիրով համաձայնեց։ Այսպես, դարձա սեբաստացի։

Միքայել Սահակյան

Մինչ դպրոց գնալս, մայրիկս ուսումնասիրում էր տարբեր դպրոցների դասավանդման մեթոդները և փորձում էր համեմատության միջոցով ընտրել լավագույնը:Վերջապես նրա ընտրությունը կանգ առավ <<Մխիթար Սեբասատացի>> կրթահամալիրի վրա: Նա եկավ այն եզրակացության, որ սա լավագույն դպրոցն է, և  այդ է պատճառը, որ ես դարձա սեբաստացի:

Դավիթ Սահակյան

Ես և մայրիկս գնացինք դպրոց: Ես սպասում էի ընդերցասրահում, երբ մայրիկս խոսում էր տիկին Կարինեի հետ: Երբ մայրիկս խոսեց, վերջացրեց, ինձ ասաց, որ ես ընդունվել եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր: Սեպտեպբերի 1- ին ես գնացի դպրոց: Քանի որ ինձ դուր եկավ դպրոցը, ես շարունակեցի գնալ այդ դպրոց: Այդ օրվանից ես դարձա Սեբաստացի:

Արմեն Ուլիխանյան

Ես դարձա սեբաստացի,  որովհետև մենք ունեինք ծանոթներ այս դպրոցում և նրանք առաջարկեցին ինձ, որ ես գամ հենց այս դպրոց և մինչ օրս  ես  սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում, որի համար շատ ուրախ եմ։

Մանե Տոնոյան

Ես Նարեն եմ։Ես սովորում եմ 4-1 դասարանում։Մի օր իմ մայրիկը և հայրիկը որոշեցին, որ ինձ ընդունեն <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր, որպեսզի ես սովորեմ լավ դպրոցում,  այսինքն՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում։

Նարե Թահմասյան

Ես իմ մայրիկի հետ այդ  մասին զրուցել եմ և իմ մայրիկը ինձ ասել է, որ ես փոքրուց շատ եմ սիրել ստեղծագործել, ճամփորդել, իսկ այս կրթահամալիրը տալիս է այդ հնարավորությունը, այդ պատճառով էլ ընտրել ենք հենց այս կրթահամալիրը։

Անժելա Դադոյան

Ես Գոռն եմ: Հիմա ես կպատմեմ, թե ինչպես դարձա սեբաստացի: Դա որոշեց իմ մայրիկը, որովհետև մայրիկս «Մխիթար Սեսբաստացի» կրթահամալիրում է սովորել և աշխատել: Դրա համար էլ ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Գոռ Խաչատրյան

Ես Աննա Հովհաննիսյանն եմ,  և ձեզ կպատմեմ, թե  ինչպես եղավ, որ դարձա սեբաստացի: Մայրիկս էլ է սեբաստացի եղել, նա ինձ պատմել է, թե ինչքան հետաքրքիր է սեբաստացի լինելը և ես էլ ցանկացել եմ  այս  դպրոցում սովորել:

Աննա Հովհաննիսյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оставьте комментарий