Համագործակցային նախագիծ՝ «Առականի»

20180907_111734

Նախագծի ընթացք-նկարագրությունը՝ «Առականի» նախագիծը մեկնարկել է 2019-2020 ուստարում և շարունակվելու է ողջ տարվա ընթացքում։ 

Նախագիծն ունի իր բլոգը, որտեղ ներկայացվում են  սովորողների կատարած աշխատանքները։ Նախագծի ընթացքում ընթերցում, վերլուծում, քննարկում, բեմադրում ենք  հայ և համաշխարհային գրականության առակների լավագույն նմուշները, կատարում ենք առցանց և բացօթյա ընթերցում-քննարկումներ, ինչպես նաև՝ առակներ ենք փոխադրում գրաբարից աշխարհաբարի։ Առակներ են հորինում իրենք՝ սովորողները։ Համագործակցում ենք  դպրոց-պարտեզի անգլերեն և ռուսերեն դասավանդողների հետ և  սովորողների հորինած առակները թարգմանվում են այդ լեզուներով։

Նախագծի նպատակն է զարգացնել սովորողների՝ տեքստային աշխատանք կատարելու, համադրել-հակադրելու կարողությունները,  ծանոթացնել գրաբարին, զարգացնել սովորողի համագործակցային կարողությունները, հարստացնել բառապաշարը։

Նախագծի իրականացման ժամկետը`շուրջտարյա

Նախագծի մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեցի 4-րդ և 5-րդ, Միջին դպրոցի 6-րդ դասարանների սովորողներ։

Նախագծի արդյունքը՝ եռալեզու  ընթերցարանի, աուդիոգրքի ստեղծում։

Նախագծի ընթացք-արդյունքների հաշվետվություն-ներկայացում՝ յուրաքանչյուր ամիս

Նախագծի շահառուն՝ ստեղծված ընթերցարանը, աուդիոգիրքը  կարող են ծառայել որպես ուսումնական նյութեր  կրտսեր դպրոցների սովորողների համար։

 

Оставьте комментарий