Ամանորյա ընթերցումներ

45553258_716667435377036_3467980736248676352_n«Ամանորյա ընթերցումներ» նախագծի շրջանակում Արևմուտքի հինգերորդցիները կարդացին «Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի  գրած նամակը դստերը՝ Ջերալդինային»։ Նամակն ընթերցելուց հետո իրենց զգացողությունների մասին են պատմում սովորողները։

Երբ կարդացի նամակը, ես հասկացա, որ Չ․Չապլինը շատ բարեհամբույր էր իր աղջկա նկատմամբ։ Նա շատ ճիշտ խորհուրդներ էր տալիս իր աղջկան։ Իմ ծնողները ինձ նույնպես խորհուրդներ են տալիս և ես միշտ ուզում եմ հիշել և կատարել դրանք։ Չ․Չապլինի բոլոր խորհուրդները  շատ հոգեհարազատ էին ինձ։

Սևադա Սարգսյան

 

Իմ կարծիքով Չ․ Չապլինը շատ լավ հայր էր,  նաև լավ ընկեր։ Ինձ  համար Չ․ Չապլինի խորհուրդենից յուրաքանչյուրը շատ կարևոր է հիշել, որովհետև նրանք կարող են պետք գալ ապագայում։ Չ․ Չապլինը շատ իմաստուն մարդ էր, նրա խորհուրդները, բոլոր խորհուրդները շատ իմաստուն են։ Ինձ հոգեհարազատ հատվածը սա էր՝  <<Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ: Փորձիր և դու:>>։

Դավիթ Սարգսյան

 

Երբ ես կարդացի Չարլիի նամակը Ջերալիդնային,  հասկացա, որ Չարլին շատ է կարոտում իր աղջկան, ում   շատ իմաստուն խորհուրդներ էր տալիս։ Չարլին իր աղջկան ճիշտ ճանապարհով էր տանում։ Ինձ շատ հուզեց այս հատվածը՝ <<Չարլին արդեն ծերացել է, Ջերալդինա: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքստի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի գաս իմ գերեզմանին: Այժմ ես չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես>>։

Կարինե Գյուլումյան

 

Ինձ դուր եկավ այս նամակը , որովհետև հայրը իր աղջկան լավ խորհուրդներ էր տալիս։ Կարդալիս  մի քիչ հուզվեցի ու տխրեցի: Իմ կարծիքով հայրը ճիշտ է, պետք չէ նեղվել , որովհետև  լավ պարուհուց լավն էլ կա:Ես անընդհատ այս հատվածը կարդալիս հուզվում եմ և տխրում :

Գայանե Բադեյան

 

Նամակը, որ ես կարդացի, հուզիչ և խորհուրդավոր էր, քանի որ հեղինակը իր դստերը ցույց էր տալիս կյանքի ճիշտ ուղին։ Ես հասկացա, որ կյանքը անարդարություններ  էլ ունի։ Ամեն մարդու չէ, որ արդար կյանք է բաժին հասնում, որը նեղացնում է կյանքի տիրոջը։ Ես բոլորին ցանկանում հաջողակ կյանք։

Էրիկ Աղախանյան

 

Ես երբ կարդացի <<Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը՝ Ջերալդինային>>,  ես հիշեցի իմ պապիկի, հայրիկի, մայրիկի, տատիկի եղբայրների խորհուրդները: Ինձ համար հուզիչ հատված էր՝ «ՀուզիչՉարլին արդեն ծերացել է, Ջերալդինա: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքստի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի գաս իմ գերեզմանին:Այժմ ես չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն ժամանակ, երբ արյունը կսառչի իմ երակներում,ես կուզենայի, որ դու չմոռանաս հորդ` Չարլիին»:

Գևորգ Բրուտյան

 

Ինձ շատ դուր եկավ այս նամակը, ինձ շատ հոգեհարազատ թվաց և ես ցանկանում եմ անընդհատ կարդալ այն,  եթե չկարդամ էլ,  միշտ հիշելու եմ: Ինձ մոտ շատ զգացողություններ կան նամակի վերաբերյալ և ես չեմ կարողանում արտահայտել դրանք, բայց կա մի զգացողություն, որը չեմ կարող չարտահայտել՝ հուզմունքն է: Ես հուզվեցի Չարլիի խորհուրդներից՝ «Կարող է պատահել, մի գեղեցիկ օր գերվես ինչ-որ արքայազնի գեղեցկությամբ, այդ պահին դու կդառնաս մի անփորձ լարախաղաց, իսկ անփորձները միշտ ընկնում են։ Մի վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով, գիտցիր, որ ամենամեծ ադամանդը արևն է: Բարեբախտաբար նա լուսավորում է բոլորին: Եվ երբ, մի գեղեցիկ օր, սիրահարվես մեկն ու մեկին, ապա նվիրվիր նրան մինչև վերջ»:

Սեդա Ստեփանյան

 

Երբ ես կարդացի Չարլիի նամակը Ջերալդինաին, ես զգացի, որ Չարլին իր աղջկան շատ է սիրում և շատ է կարոտում։ Ինձ մոտ շատ հուզիչ զգացողություններ արթնացան։ Չարլին իր աղջկան լավ խորհուրդներ էր տալիս։ Ինձ շատ հուզեց այս հատվածը՝ «Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին… Իսկ երբ քունը իջնում էր իմ ծերացող աչքերին, ես ծիծաղում էի նրա վրա ու ասում. << Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են>>: 

Վիկտորիա Գիգոլյան

 

Ինձ այս նամակը շատ  դուր եկավ։ Ես այս նամակը կարդալուց պատկերացնում էի, թե ինչպես է  Ջերալդինան կատարում իր հոր խորհուրդները։Բայց ես ամեն ինչ մութության մեջ էի պատկերացնում, որովհետև մի քիչ տխրություն էի զգում և հուզվում էի։ Ես խորհուրդ կտայի, որ ամեն կարդացող օգտվի Չարլի Չապլինի խորուրդներից։Ինձ շատ հուզեց այս հատվածը՝ <<Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքստի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի գաս իմ գերեզմանին: >>

Նարե Կարապետյան

 

Այս պատմությունը կարդալիս ես մի քիչ ցավ զգացի։Բայց հայրը շատ ճիշտ ու կարևոր խորհուրդներ էր տալիս իր աղջկան, որպեսզի նա կյանքում ուժեղ լինի և չհուսահատվի ոչ մի դեպքում և միշտ առաջ շարժվի՝ չմոռանալով իրեն։Թեկուզ եթե աղջիկը ամենաառաջինը լինի, նա միշտ պետք է իմանա,  որ կյանքում իրենից ավելի լավն էլ կա։

Լևոն Ստեփանյան

 

Նամակը կարդալու ժամանակ ես զգացի, թե կյանքը ինչքան կարճ է։ Ես չհասկացա, թե ինչով է կապված նամակի հետ։ Ամենայն հավանականությամբ դա այն հապվածն էր, երբ նա ասում է՝ <<
Ես պիտի մեռնեմ, բայց դու պիտի ապրես… >>։ Ես նաև զգացի, որ մարդիկ իդեալական չեն։ Չապլինի նամակը միաժամանակ և՛ ուրախացնում է, և՛ տխրեցնում։ Ինձ ամենահոգեհարազատ հատվածն այս է՝ <<Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ>>։
Չապլինի նամակը միաժամանակ ուրախացնում է և տխրեցնում։ Տխրեցնում է խրատների քանակով, բայց ուրախեցնում է՝ Չարլիի հավերժ սիրով իր աղջկա հանդեպ։

Հրանտ Խաչատրյան

 

Երբ կարդացի Չարլի Չապլինի նամակը գրված դստերը՝ Ջերալդինային,  շատ հուզվեցի, սա երկրորդ ամենահուզիչ բանն էր, ինչը ես երբևէ կարդացել եմ։

Խորհուրդներ

Նա ուզում էր ասել, որ պետք է միշտ օգնել մարդկանց, անկախ նրանից, թե  այդ մարդը լավն է, թե ոչ։

Ինձ ավելի շատ հոգեհարազատ էր այս մասը։

Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին… Իսկ երբ քունը իջնում էր իմ ծերացող աչքերին, ես ծիծաղում էի նրա վրա ու ասում. << Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են>>:

Մարիամ Արշակյան

 

Իմ կարծիքով նամակը շատ հուզիչ էր և տպավորիչ։ Չարլին շատ խհորուրդներ տվեց իր դստերը՝ Ջերալդինիային։ Իմ կարծիքով ամենալավ խորհուրդը այն էր, որ նա ասաց ․<<Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի՛ մոռացիր հիշեցնել քեզ, որ երրորդը քոնը չէ, նա պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին>>: Ինձ դուր եկած հատվածը այս նամակում՝ հետևյալն  է ։<<Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն ժամանակ, երբ արյունը կսառչի իմ երակներում,ես կուզենայի, որ դու չմոռանաս հորդ` Չարլիին>>: Որովետև այս հատվածը շատ հուզիչ էր և երբ ես այդ հատվածը կարդացի,   իմ մեջ արթնացավ տխրությունը ։

Հրայր Սեմիրջյան

 

Ինձ շատ հուզեց այս նամակը: Խորհուրդները իսկապես լավն էին: Բայց կար մի հատված, որը ինձ  համար մի փոքր ծիծաղելի էր: Ես այդ հատվածի մասին մանրամասն գրել եմ: Կար նաև մի հատված, որը ինձ հոգեհարազատ էր՝ «Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին… Իսկ երբ քունը իջնում էր իմ ծերացող աչքերին, ես ծիծաղում էի նրա վրա ու ասում. << Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են>>:   Ես տեսնում էի քո այդ երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը. Ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու»:
Իմ մայրիկն էլ է ինձ այդպես ասում: Բայց ես դեռ փոքր եմ և ես չեմ հասկանում այս խոսքերի իմաստը: Չարլիի գրածը  ճիշտ խորհուրդների մի մեծ շղթա էր, օգտվե՛ք դրնցից:

Վիկտորիա Ստեփանյան

Оставьте комментарий