Չորրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատեսը մայրենիից

20181221_122506«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, 2019թ.

Չորրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատեսը մայրենիից

Նախագիծ

Իրավական հիմքերը

Հանրակրթության պետական չափորոշչով՝ տարրական կրթության ծրագրի «Հայոց լեզու» ուսումնական բնագավառի նպատակաուղղվածությունը.

մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ հաղորդակցվելու, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալու, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալու, հայերենով ստեղծված գրական-գեղարվեստական ստեղծագործություններին հաղորդակից դառնալու, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու նախնական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմանը: 

Կրթահամալիրում գործող մայրենի լեզվի ծրագրով որոշված խնդիրները.

  • գրավոր ու բանավոր ճիշտ խոսքի և հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակում.
  • սովորողի խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զորացում. մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով  խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացում, հանրայնացում  (բլոգի, կայքի, սոցցանցի և վիրտուալ այլ միջոցներով).
  • վերլուծական ու նկարագրական հմտությունների, ստեղծագործական, քննադատական մտածողության  զարգացում.
  • լեզվաբանական գիտելիքների յուրացման և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների ընդհանուր կրթական հայացքների շրջանակի ընդարձակում.
  • hամացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն, բառարաններից և տեղեկատու աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում։

 

Բովանդակությունը

Ստուգատեսն ուղղված կլինի սովորողի հետևյալ կարողությունների և հմտությունների ներկայացմանը.

 

  • բանավոր խոսքի արտահայտման անհրաժեշտ հմտություններ
  • գրավոր խոսքի արտահայտման անհրաժեշտ հմտություններ
  • ՏՀՏ միջոցների և համացանցի գործածման հմտություններ
  • բլոգավարական հմտություններ

 

  1. գրավոր խոսք

Բովանդակությունը.

  • ընթերցած նյութի ընկալման ստուգում
  • քերականական աշխատանքներ
  • ազատ շարադրանք՝ տրված վերնագրով

 

Աշխատանքը կատարվում է word ձևաչափով, որի մեջ նշվում են.

  • անուն-ազգանուն,
  • դասարան
  • բլոգի հասցե (հղում),
  • էլ. հասցե

 

Սովորողը աշխատանքը կատարելուց հետո word փաստաթուղթը դարձնում է pdf , տեղադրում է իր բլոգում և ուղարկում է տրված հասցեով:

 

  1. բանավոր խոսք, բլոգավարության ներկայացում
    Սա ընտանեկան նախագիծ է, որը սովորողը կատարում է տանը: Ներկայացնում է իր բլոգը, պատմում իր բլոգավարության մասին, ներկայացնում լավագույն նախագծերը և այլն: Իր երեխայի բլոգային աշխատանքի մասին պատմում է նաև ծնողը:

 

  • օրվա լուսաբանում՝
    պատում
    տեսապատում
    ձայնագրություն
    հարցազրույց

Կազմակերպումը

Գրավոր աշխատանք՝ հունիսի 3

Ստուգատեսն ընթանում է ճամբարային աշխատակարգով՝ իր մեջ ներառելով վերը նշված գործունեությունները:

Սովորողը ստուգատեսին գալիս է իր համակարգչով, տեսանկարելու, ֆոտոնկարելու, ձայնագրելու համար նախատեսված գործիքներով:

Սովորողն իր բլոգում բացում է մայրենիի ստուգատեսի էջ, որտեղ տեղադրվում են ստուգատեսային բոլոր նյութերը:

Ամփոփում՝

Մայրենիի ստուգատեսային ճամբար՝

4-1 դասարան

1.Միքայել Իսախանյան

2.Դավիթ Նիկողոսյան

3.Էլինա Թոփալյան

4.Մարիա Բաբաջանյան

5.Տիգրան Բազիկյան

6.Վահան Սարգսյան

7.Արսեն Պալյան

8.Դավիթ Աղայան

9.Հովհաննես Ղազարյան

10.Վարդան Նավասարդյան

11.Ռուբեն Մաթևոսյան

12.Վահագն Թալանչյան

13.Նարե Խաչատրյան

14.Սամվել Հարությունյան

15.Արամ Միրզոյան

16.Աննա Դալլաքյան

17.Մարիա Ոսկանյան

18.Տիգրան Մկրտումյան

19.Մանե Հակոբյան

20.Ալեքս Գանջալյան

21.Արթուր Գասպարյան

22.Ավետ Չամսարյան

23.Ռաֆայել Ավագյան

4-2 դասարան

  1. Ղազարյան Հրանդ
  2. Մաղաքյան Արամ 
  3. Գրիգորյան Մարիանա
  4. Սանոյան Գոհար  
  5. Գյուլումյան Ռազմիկ
  6. Սարգսյան Սարգիս
  7.  Յարալյան Արման 
  8. Յարալյան Ռուբեն
  9. Մխեյան Արման 
  10. Թովմասյան Մոնիկա
  11. Հովսեփյան Քաջիկ 
  12. Տումանեան Վարագ 
  13. Հովհաննիսյան Դավիթ
  14. Գևորգորյան Ալիկա 
  15. Թադևոսյան Դանիել
  16. Հովհաննիսյան Վահան 
  17. Գրիգորյան Աննա
  18. Սաֆարյան Ռոբերտ 
  19. Այվազյան Ալեքսանդրա
  20. Գրիգորյան Լանա
  21. Մոզյան Ջեյսոն
  22. Միրզոյան Վռամ
  23. Խաչիկյան Էդուարդա
  24.  Համբարձումյան Մկրտիչ
  25.  Միրաքյան Դավիթ

 

 

Оставьте комментарий