Մայրենիի ստուգատես

20190405_105348
Մայրենիի ստուգատես
Մայիսի 30 — հունիսի 1
  • Բլոգավարության ներկայացում

Սա ընտանեկան նախագիծ է, որը սովորողը կատարում է տանը: Ներկայացնում է իր բլոգը, մայրենիի բաժինը, պատմում իր բլոգավարության մասին, ներկայացնում լավագույն նախագծերը և այլն:

Աշխատանքը ներկայացնել տեսանյութի  կամ ռադիոնյութի միջոցով: Բլոգում բացել «Մայրենիի ստուգատես 2019» բաժինը, կատարված աշխատանքը տեղադրել բլոգում՝ նշելով այդ բաժինը:

  • Ստեղծագործական աշխատանք. սովորողը գրում է շարադրություն իր նախընտրած թեմայով:  Աշխատանքը պետք է լինի երևակայական։ Վերնագիրն ինքներդ եք ընտրում։

Աշխատանքը ներկայացնել պատումի ձևով՝ դրան կցելով paint  ծրագրով ստեղծված նկար:
Աշխատանքը  տեղադրել բլոգում՝ նշելով «Մայրենիի ստուգատես 2019» բաժինը։

 

Оставьте комментарий