Դիրքորոշում եւ արժեք

ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը  օգոստոսի 22-ից իրականացնում է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում
Դիրքորոշում և արժեք (մոդուլ)

Ժամաքանակը՝ 10 ժամ,1 կրեդիտ
Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները-5 ժամ, 3 կրեդիտ
Վերապատրաստող՝ Նառա նիկողոսյան, էլհասցե՝ nikonar@mskh.am, 094208440
Վերապատրաստման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Վերապատրաստման ձևը՝ առկա, հեռավար, էլփոստով


ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Օգոստասի 22-ից հոկտեմբերի 31
Նոյեմբերի 4. վկայագրերի հանձնում
դասընթաց՝ սեպտեմբերի 12-16, Ավագ դպրոց, ՏՀՏ լաբ.

Դասընթացի բովանդակություն, առաջադրանքներ

Մոդուլը։ Թեմա 1,
Մասնակիցների հաշվառման մատյան․ 4-րդ խումբ
Հետազոտական աշխատանք

Առաջին պարապմունք

1.Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:

«Ջիկսո» եւ «Ուղղորդված ընթերցանություն» մեթոդների միջոցով կարդացինք եւ ծանոթացանք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխներին։

Ընթերցման արդյունքում փաստաթղթի առաջին գլխի վերաբերյալ ձեւակերպել եմ հարցադրումներ, որ ամփոփում են նյութի ասելիքը։ Ահա հարցերն ու դրանց պատասխանները։

1.Ավարտվո°ւմ է արդյոք կարողոնակությունների ձեռքբերման գործընթացը, թե° ոչ ։
Կարողունակությունների ձեռքբերման գործընթացը դինամիկ
է և երբեք չի ավարտվում։

2.Ո°րն է կրթության գերնպատակը ։
Կրթության գերնպատակն է`
✓պատրաստել աշխատաշուկային.
✓պատրաստել կյանքին՝ որպես ժողովրդավարական հասարակության
ակտիվ քաղաքացի.
✓ապահովել անձնային զարգացում.
✓ձևավորել և պահպանել գիտելիքային բազա։
Այս չորս նպատակները նպաստում են , որպեսզի անհատները կարողանան ապրել անկախ եւ լիարժեք։
3.<<Կրթություն հանուն ժողովրդավարական քաղաքացիության և մարդու

իրավունքների պաշտպանություն» խարտիան քաղաքացիության կրթությունը ինչպե°ս է սահմանում։

Խարտիան քաղաքացիության կրթությունը սահմանում է  որպես՝ կրթություն, վերապատրաստում, իրազեկվածության բարձրացում,
տեղեկատվություն, աշխատակարգեր/փորձեր և միջոցառումներ, որոնց
նպատակն է ուսումնառուներին տալ գիտելիք, հմտություններ և ընկալում՝
զարգացնելով նրանց վերաբերմունքն ու վարքագիծը, որպեսզի վերջիններս
իրացնեն ու պաշտպանեն իրենց ժողովրդավարական իրավունքներն ու պարտականությունները։


4.Ինչի°ն պետք է ուշադրություն դարձնել դպրոցում` ուսումը սկսելու պահից։

Հարկ է դպրոցում ուսումը սկսելու պահից հատուկ ուշադրություն դարձնել
ուսման լեզվի յուրացմանը, որը և´ որպես առանձին դպրոցական առարկա,
և՛ որպես այլ առարկաների դասավանդման միջոց, վճռորոշ դեր է կատարում
գիտելիքի մատչելիության և ճանաչողական զարգացման ապահովման գործում։
Լեզվական խնդիրներ ունեցող ուսումնառուները դժվարանում են
հաջողությամբ սովորել ու առաջ ընթանալ իրենց ուսման մեջ։

Լեզու սովորելը միշտ էլ առարկան սովորելու մաս է, իսկ կոնկրետ առարկայական գիտելիքը հնարավոր չէ յուրացնել առանց լեզվական միջնորդության։ Լեզվական
կարողունակությունն առարկայական կարողունակության անքակտելի մասն
է։ Առանց համարժեք լեզվական կարողունակությունների ուսումնառուն չի
կարող ո՛չ հետևել ուսուցանվող նյութի բովանդակությանը, ո՛չ էլ այլոց հետ
հաղորդակցվել այդ բովանդակության շուրջ։ Եվրոպայի խորհուրդը վերլուծել
և պատրաստել է նյութեր, որոնք օգնում են մանկավարժներին ապահովել
սովորողների բավարար լեզվական կարողունակությունները՝ բազմալեզու
և միջմշակութային կրթության ռեսուրսների և նյութերի հարթակում։
Ժողովրդավարական մշակույթի համար կարողունակությունների ձեռք
բերումը ևս կախված է լեզվական կարողունակություններից

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

2.Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

  1. քաղաքացիական դիրքորոշում
  2. ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում
  3. Ժողովրդավարական մշակույթ,
  4. ժողովրդավարություն

Առաջին 4 արտահայտությունների բացատրությունը.

Ժողովրդավարությունը Եվրոպայի խորհրդի երեք հենասյուներից մեկն է։
Որքան էլ կայացած լինեն մեր ինստիտուտները, միևնույն է, դրանք իրապես
ժողովրդավար կարող են գործել միայն այն դեպքում, երբ մեր քաղաքացիները
լիարժեք իրազեկ լինեն ոչ միայն իրենց ընտրական իրավունքների, այլև մեր
ինստիտուտների կրած արժեքների մասին։ Մեր կրթության համակարգերն
ու ուսումնական հաստատությունները պետք է երիտասարդներին
պատրաստեն՝ դառնալու ակտիվ, հաղորդակից և պատասխանատու
անհատներ. ավելի քիչը չի գոհացնի բազմամասն, բազմամշակույթ և արագ
զարգացող հասարակություններին, ուր մենք ապրում ենք։ Եվ քվանտային
հաշվողական տեխնիկայի ու արհեստական բանականության արշալույսին՝
է՛լ ավելի կարևոր է, որ մեր երեխաները գիտելիքով այնպիսի արժեքներով,
վերաբերմունքով, հմտություններով, գիտելիքներով ու քննադատական
ըմբռնմամբ, որոնք նրանց հնարավորություն կտան կայացնել իրենց ապագայի
վերաբերյալ պատասխանատու որոշումներ:
Ժողովրդավարական մշակույթի համար
կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակի ելակետն այն համոզմունքն
է, որ կրթական համակարգերի, դպրոցների ու համալսարանների
հիմնական առաքելություններից մեկը պետք է լինի ժողովրդավարական
քաղաքացիության նախապատրաստումը։ Սա նշանակում է հետևել,
որ սովորողներն իմանան և հասկանան իրենց առջև ծառացած
մարտահրավերները և իրենց որոշումների հետևանքները, թե ինչ են իրենք
ի վիճակի անել և ինչ չպետք է անեն։ Այս ամենի համար նրանց անհրաժեշտ
է ոչ միայն գիտելիք, այլ նաև համապատասխան կարողունակություններ
(կոմպետենցիաներ)։

5.մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ

Ի՞նչ են իրենցից ներկայացնում մարդու իրավունքը։

Մարդու իրավունքները հավասարապես պատկանում են ամենքին և մեզանից յուրաքանչյուրին։
Մարիամիկը, որ հաշմանդամություն ունի, սայլակին նստած ու գնդակը ձեռքին, մի խումբ երեխաների հետ գնում է դեպի մարզադաշտ՝ խաղալու:

Մարդու իրավունքները ստանդարտներ են, որոնք ընդունում են բոլոր մարդկային էակների արժանապատվությունը և պաշտպանում են այն: Մարդու իրավունքները կանոնակարգում են, թե ինչպես պետք է անհատ մարդկային էակները ապրեն հասարակությունում և գոյակցեն միմյանց հետ, կարգավորում է նրանց հարաբերությունները Պետության հետ, ինչպես նաև նրանց հանդեպ Պետության պարտավորությունները:

6.մշակութային բազմազանություն

Միջմշակութային երկխոսությունը պահանջում է հարգանք զրուցակցի
նկատմամբ։ Առանց հարգանքի՝ այլ մարդկանց հետ հաղորդակցությունը
դառնում է կա՛մ թշնամական, կա՛մ պարտադրված։ Թշնամական բնույթի
հաղորդակցության մեջ նպատակը դիմացինին «պարտության մատնելն
է»՝ փորձելով ապացուցել նրա նկատմամբ սեփական տեսակետների
«գերակայությունը»: Պարտադրական հաղորդակցության մեջ նպատակը
դիմացինին պարտադրելը, ստիպելը կամ ճնշելն է, որպեսզի վերջինս հրաժարվի
իր դիրքորոշումից և փոխարենն ընդունի պարտադրողի դիրքորոշումը։ Երկու
դեպքում էլ դիմացինը հարգանքի չի արժանանում, և որևէ փորձ չի արվում
այլ անձանց տեսակետների հետ «ընդհանուր լեզու գտնել»։
Այլ կերպ ասած՝ առանց հարգանքի երկխոսությունը կորցնում է
տեսակետների բաց փոխանակման հիմնական հատկանիշը։

7.իրավունքի գերակայություն,

8.օրենքի գերակայություն, 9.արդարադատություն,

10.հավասարություն,

11.արդարություն

7. Իրավունքի գերակայություն

  1. գիտակցում, որ բոլոր մարդկանց բնորոշ է ընդհանուր մարդասիրությունը
    և հավասար արժանապատվությունը՝ անկախ նրանց մշակութային
    պատկանելությունից, կարգավիճակից, ունակություններից կամ
    հանգամանքներից.
  2. գիտակցում, որ մարդու իրավունքները համամարդկային, անօտարելի
    և անբաժանելի են.
  3. գիտակցում, որ մարդու իրավունքները պետք է միշտ խթանել, հարգել
    ու պաշտպանել.
  4. գիտակցում, որ հիմնարար ազատությունները միշտ պետք է
    պաշտպանված լինեն, քանի դեռ դրանք չեն ստորադասում կամ
    խախտում այլոց մարդու իրավունքները.
  5. գիտակցում, որ մարդու իրավունքները հիմք են ծառայում որպես
    հասարակության հավասար անդամներ միասին ապրելու, ինչպես նաև
    աշխարհում ազատության, արդարության և խաղաղության համար։

 Իրավունքի գերակայություն, հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկը, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք։
Այսօր, իրավունք ասելով, մարդիկ այն ըմբռնում են տարբեր ասպեկտներով՝

  1. Իրավունք ասելով՝ նկատի է ունեցվում սոցիալական, իրավական հավակնությունները։
  2. Իրավունքը դիտվում է որպես իրավական նորմերի համակարգ։
  3. Իրավունքի տակ նկատի է ունեցվում պաշտոնապես ընդունված հնարավորությունները, որոնցով օժտված են իրավաբանական և ֆիզիկական անձինք։
  4. Իրավունքը օգտագործվում է՝ ցույց տալու բոլոր իրավական երևույթները(ներառյալ բնական իրավունքը, օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքը)։

8. Օրենքի գերակայություն նշանակում է, որ բոլոր ենթաօրենսդրական ակտերը և այդ ակտերի կիրառումը չպետք է հակասեն օրենքին։ 

9. Հավասարությունը ժամանակակից ժողովրդավարական պետության անհրաժեշտ տարրն է, մարդկանց բարեկեցության նախապայմանը, քանի որ առանց հավասարության անիրագործելի է տնտեսական և քաղաքական զարգացումը: Եթե յուրաքանչյուր ոք չունենա երկրի տնտեսական գործընթացներին ներգրավվելու, իր ստեղծագործածը զարգացնելու, պետական պաշտոններ զբաղեցնելուհավասար հնարավորություն, ապա հասարակությունը կարող է կորցնել հսկայական ռեսուրսներ, հնարավորություններ ու մշտապես  մնալ մարտական ռեժիմի մեջ:

10. Արդարությունը հասակագիտական կատեգորիա է։ Բնորոշում է երևույթների այնպիսի վիճակ, որը համարվում է պատշաճ և համապատասխանում մարդու, մարդկային հանրության գոյության ու բնականոն զարգացման պահանջներին։ Արդարությունը ենթադրում է բարու և չարի այնպիսի առնչություն, որի հիմքում ընկած է հասարակության շահը և որը ճիշտ է։ Արդարությունը պահանջում է ներդաշնակություն ու համապատասխանություն տարբեր անհատների (դասակարգերի) իրավունքի և պարտականության, աշխատանքի և վարձատրման, հանցանքի և պատժի, ծառայության և հասարակական պարտքի միջև։ Արդարության ելակետը, դրդապատճառը և նպատակը մարդն է։ Արդարությունը բացարձակ չէ, այն ունի կոնկրետ պատմական որոշակիություն և հասարակության զարգացման համեմատ հարաբերականորեն փոխվում Է։ Դասակարգային հասարակության մեջ արդարությունը կրում է դասակարգային բնույթ։ Արդարության տնտեսական հիմքը արտադրության միջոցների նկատմամբ մարդկանց ունեցած վերաբերմունքն է։

Թեմա 2

Ուսումնական գործընթացում վերաբերմունքի և արժեքների ձևավորման
հիմունքները

Երրորդ հանդիպում՝

Փաստաթղթի ընթերցում՝

  1. Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը:
  1. Մեթոդ․ երեք խումբ ստեղծել
    առաջին խումբ՝ կրտսեր դպրոցի
    երկրորդ խումբը՝ հիմնական դպրոցի
    երեորդ խումբը՝ Ավագ դպրոցի սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները դուրս են բերում չափորոշչից (20ր)
    Խմբերի ներկայացն-քննարկում (20ր)

Առանձնացրե՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները:

Կարդացել եմ հանրակրթության պետական չափորոշիչը եւ առանձնացրել չափորոշչում ձեւակերպված արժեհամակարգը։
8) գնահատի կայուն զարգացման ապահովման հնարավորությունները տարբեր ռեսուրսների կառավարման և
պլանավորված օգտագործման միջոցով.
14) ճանաչի և պահպանի ակադեմիական ազնվություն տեղեկության աղբյուրներն օգտագործելիս։

17) վերլուծի իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորի
Հայաստանի Հանրապետությունը որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր.
18) վերլուծի Հայաստանի Հանրապետության արդի հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական,
տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքի դրանց որպես իրազեկ, պատասխանատու և
հայրենասեր քաղաքացի։

30) նախաձեռնի կամ ակտիվորեն ներգրավվի տարատեսակ հանրօգուտ միջոցառումներում՝ ըստ սեփական
հետաքրքրությունների.
31) արդյունավետ օգտագործի կոնֆլիկտին միջամտելու և լուծելու տարբեր մեթոդներ, պատրաստակամ լինի
ապրումակցել և աջակցել դժվար իրավիճակում հայտնված ցանկացած մարդու կամ կենդանու.
32) վերահսկի իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու
ուղիներ և լինի հետևողական.
33) կիրառի իր կրթական և աշխատանքային հնարավորությունները ինքնուրույն գործունեություն ծավալելու
համար, ուսումնասիրի և գնահատի իր՝ տարբեր մասնագիտությունների համար անհրաժեշտ գիտելիքներն ու
կարողունակությունները, պատճառաբանված ընտրություն կատարի.
34) վերլուծի և գիտակցի տարբեր գործոնների ազդեցությունն իր անձի ձևավորման վրա.
35) կարևորի իր՝ որպես քաղաքացու դերը հասարակության մեջ սոցիալական արդարության և
ժողովրդավարական մշակույթի ձևավորման գործում, ցուցաբերի հարգանք ցանկացած մարդու
արժանապատվության, հիմնարար իրավունքների և ազատությունների հանդեպ.
36) ճանաչի և տարբերակի բռնության դրսևորումները, կարողանա արձագանքել, դիմակայել, խուսափել և
պաշտպանվել։
38) ճանաչի իր դերը և պատասխանատվությունը ընտանիքում, խմբում և հասարակության մեջ.
39) դրսևորի հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների
նկատմամբ, ցուցաբերի մշակույթի իմացություն և դրա հետ հաղորդակցվելու ձգտում.
40) ներկայացնի հայ մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթում և համաշխարհային մշակույթի
դերը համամարդկային արժեքների համատեքստում։

41.Կարևորի իր՝ հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդ լինելը և
ցուցաբերի պատասխանատու վերաբերմունք դրանց պահպանման գործում։

Չորրորդ հանդիպում

  1. Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածներից մեկը: 

Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան

Կարդացի Մարիետ Սիմոնյանի «Ապրումակցային մանկավարժություն» հոդվածը։ Հոդվածում մասնավորապես նշվում է, որ մանկավարժությունը մասնագիտություն այդպես էլ չկարողացավ ընկալել հեղինակը։ Հատվածը բառացի մեջբերեմ. «Մանկավարժ կրթությա՞մբ են դառնում, ստացած վկայականո՞վ: Եթե այդպես է, ինչո՞ւ են այսօր այդքան քիչ լավ մանկավարժները, երբ մանկավարժի վկայական ունեցողների շարքերն անընդհատ ավելանում են: Այն, որ մանկավարժը իր դասավանդած գործունեության լավ մասնագետը պիտի լինի, չեմ քննարկում: Դա, իհարկե, պարտադիր պայման է:  Բայց լավ մանկավարժ լինելու համար դա քիչ է, շատ է քիչ, բավարար չէ:
Իմ հստակ պատկերացմամբ մանկավարժությունը մարդասիրական մասնագիտություն է, որտեղ ոչ սիրառատ մարդը, անկախ իր մասնագիտական որակներից, անելիք չունի: Ի՞նչ գիտություն, մեթոդներ, հնարքներ կարող են քեզ լավ մանկավարժ դարձնել, եթե մարդու նկատմամբ ապրումակցումը չունես։ Ուսուցչությունը ինձ համար կրտսեր ու ավագ, կենսափորձով ու անփորձ, ավելի հմուտ և դեռևս հմտություններն ամբողջականորեն չձևավորած մարդկանց բնական, չպարտադրող, բայց միևնուն ժամանակ՝ ոգևորող, ընդառաջող, բարեհոգի֊բարյացակամ հարաբերություններ են։ Եվ իմ կարծիքով, այս գործում հաջողում են բարեհոգի, ջերմ, անչար մարդիկ, ում համար սովորողները դառնում են մի սիրելի ընտանիք՝ իր դժվարություններով, հաջողություններով ու ձախողումներով, ուրախություններով ու հիասթափություններով։ Ընտանիք, որտեղ բոլորը բոլորի ձեռքբերումներով ուրախանում են, անհաջողություններից՝ տխրում, դժվարությունների դեպքում՝ օգնում։ Իսկ նա, ով ուզում է օգտակար լինել, ով սրտացավ է, ով պատասխանատու է իր գործի և մարդու նկատմամբ, չի կարող մեթոդներ, լուծումներ, մոտեցումներ չգտել ուսումնական գործը արդյունավետ կազմակերպելու։ Եթե ինչ-որ բան դու քո խնդիրն ես համարում և մեծ ցանկություն ունես լուծելու, ո՞նց պիտի լուծումը չգտնես»։

Հեղինակի հաջորդ կարեւոր պնդումն այն է, որ երբ ուսուցիչ-սովորող հարաբերությունների մեջ մտնում է ապրումակցումը, այդ հարաբերությունները մադկայնացվում են, հեշտանում են, դրանց մեջ նյարդ չի մտնում: Համագործակցելը հեշտանում է։ Ի վերջո՝ ուսուցումը համագործակցություն է, միասին նույն, ընդհանուր գործի տարբեր  գործառույթներ են ենթադրում։ Նա նշում է.

«Ինչո՞ւ ենք մենք՝ ուսուցիչներս, վախենում, խուսափում մտերմիկ, մարդկային հարաբերություններից։ Դա խանգարո՞ւմ է ուսումնական գործին, ինչո՞ւ։ Ի՞նչն է վատ էդտեղ։ Անհանգստանում ենք, որ հարգա՞նքը կպակասի: Իմ փորձը այլ բան է ցույց տալիս։ Ես իմ սովորողների հետ երբեք պաշտոնական հարաբերությունների մեջ չեմ լինում, բայց երբևէ իմ երկարատև ուսուցչական գործունեության մեջ չեմ ունեցել այնպիսի դեպք, երբ սովորողը հարգալից հարաբերությունների սահման է անցնում՝ չարաշահելով իմ խաղաղ, մտերմիկ մոտեցումը։ Ես կարևորում եմ իրար յուրայնացնելը՝ յուրային դարձնելը, իրար զգալը, իրար աջակցելը, իրար խնայելը։  Ես չեմ խուսափում սովորողներին ասելուց, որ ինձ համար դժվար է բարձր խոսելը, որ կոկորդս ցավում է, որ միտքս արտահայտելու համար լռություն է պետք, որ ինձ նեղացնում է, որ իրենք իրար նկատմամբ նրբանկատ չեն, չեն լսում իրար, որ… Մի խոսքով՝ այն, ինչ մտածում եմ: Ոչ թե՝ դուք պարտավոր եք լռել, ինձ լսել, սա ի՞նչ բան է, այլ՝ եկեք օգնենք իրար, ինչո՞ւ չխնայենք իրար, ինչո՞ւ նեղացնենք ու նեղանանք…
Իսկ իրար յուրային դարձնելու ձևերը տարբեր են»։

Հինգերորդ հանդիպում

Երրորդ, չորրորդ հանդիպումներին կարդացած նյութի շուրջ մշակում, տեքստի ձևակերպում։

Երրորդ թեմայի շրջանակում`

Հանրակրթության պետական չափորոշիչը ելնում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից և սահմանում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները ըստ կրթական
աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝
ակնկալվող վերջնարդյունքներ), ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող
պահանջները, հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսումնական
պլանի և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները, սովորողների գնահատման ձևերը,
սանդղակը, հաշվառման կարգը:

  1. Հանրակրթական հիմնական ծրագրերը (տարրական, հիմնական և միջնակարգ) մշակվում են Չափորոշչի

նորմերի և դրույթների համաձայն

Չափորոշիչը նպատակաուղղված է հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթության
քաղաքականության ապահովմանը:

  1. Չափորոշչի պահանջները պարտադիր են հանրակրթական հիմնական և այլընտրանքային ծրագրերի, այդ
    թվում՝ առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, դասագրքերի և ուսումնական գործընթացի
    բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութերի համար:
  2. Չափորոշչի պահանջները պարտադիր են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական
    հաստատությունների համար՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից։

Վերջնարդյունքը՝
Դասավանդողը բլոգի վերապատրաստում բաժնում հրապարակում է տեքստ, մշակում, որն ընդգրկում է ընթերցած նյութի հանդեպ իր վերաբերմունքը, պարունակում մեջբերումներ, որում ներկայացվում է նաև իր մանկավարժական փորձը։

Չորրորդ թեմայի շրջանակում`

Կարևոր է կրթությունից դուրս նետել ձևականությունները՝ ձևականությունը մոտեցումների, հարաբերությունների, քարացած սովորույթների, ոչ մի բան չտվող կարգերի ու պարտադիր պահանջների…

Оставьте комментарий