Կարդում ենք Վ. Տերյան

Ըստ կրթահամալիրի օրացույցի փետրվար 1 — մարտ 13 «Կարդում ենք Թումանյան, Չարենց, Տերյան». ընթերցողի, ընթերցանության, ընթերցարանի ստուգատեսն է։

Նպատակը

  • Տերյանի թողած գրական ժառանգության ընթերցում
  • Ծանոթացում Տերյան մարդ-քաղաքացի-բանաստեղծին

Խնդիրներ

  • Տերյանի ստեղծագործությունների տարածում
  • Տերյանի անձի և ստեղծագործությունների նկատմամաբ հետաքրքրության խթանում

Թեմաներ

  • Տերյանը՝ հասարակական-պետական գործիչ
  • Տերյան քաղաքացի
  • Տերյանը՝  բանաստեղծ
  • Տերյանի զգացումների աշխարհը
  • Ասելիքս՝ Տերյանի միջոցով
  • Ուսումնասիրություններ՝ Տերյանը մեր օրերում
  • Տերյանը դպրոցում, տանը
  • Տերյանը քաղաքում
  • Տերյանասերներ-տերյանագետներ
  • Տերյանը և երաժշտությունը
  • Տերյանը և գրական հայերենը

Նախագծի իրականացման քայլերը

  • Նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների գրանցում
  • Ժամկետների, աշխատանքների ճշգրտում, մշակում, աշխատանքի բաժանում
  • Տերյանի ստեղծագործությունների ընտրություն, նաև հոդվածներ, նամակներ, այլ նյութեր
  • Ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություններ, մեդիաընթերցումներ
  • Քայլք-ընթերցումներ Տերյանի փողոցում, պուրակում, արձանի մոտ, Երևանյան այլ այգիներում և ընթերցողական հարթակներում
  • Ընտանեկան, խմբային, անհատական ընթերցումներ, տեսագրություններ, ձայնագրություններ
  • Կլոր սեղանների, վարպետության դասերի կազմակերպում
  • Տերյանի մասին ֆիլմերի դիտում, քննարկում
  • Ընթերցողական-ճամփորդական նախաձեռնություններ: Տերյանական պոեզիայի տարածում մարզերում, համատեղ ընթերցումներ հանրակրթական դպրոցների սովորողների հետ
  • Տերյանական Գանձան. ճամփորդական նախագիծ, ընթերցումներ Գանձայում
  • Հետազոտություններ, ուսումնասիրություններ «Տերյանը մեր օրերում», «Տերյանը՝ հասարակական, պետական գործիչ», «Տպագրվող Տերյան» և այլ թեմաներով
  • Ներկայացումներ, բեմադրություններ
  • Սովորողի անհատական ընթերցարան-փաթեթների ձևավորման միջոցով սովորողի հետաքրքրությունների առաջմղում
  • Մեր ժամանակակիցները Տերյանի մասին․ առցանց հարցազրույցների, հանդիպումների միջոցով սովորողների հաղորդակցական, լեզվական հմտությունների զարգացում
  • Պատրաստի նյութերի տարածում համացանցում, նախագծի հանրայնացում՝ համացանցային ֆլեշմոբների միջոցով
  • Նախագծի լուսաբանում, ներկայացում կայքում, սովորողների և ուսուցիչների բլոգներում

Advertisements

about:blank

REPORT THIS AD

Ակնկալվող արդյունքներ 

  • Տեսանյութեր
  • Ռադիոնյութեր
  • Վերլուծություններ
  • Հետազոտական աշխատանքներ, ուսումնասիրություններ
  • Ճամփորդություններ
  • Համագործակցային նախագծեր
  • Գրական թատրոն

Նախագծի արդյունքների ներկայացում

  • Սովորողների ամփոփումներ իրենց բլոգներում
  • Հավաքված նյութերի մշակում-հրապարակում

Նախագծի աշխատանքային ուղղություններն ու բովանդակությունը ըստ տարիքային խմբերի

Տերյանը 5-րդ դասարանում

  • Տեղեկություններ Տերյանի կյանքից. ո՞վ է Տերյանը, ի՞նչ գիտեք նրա մասին
  • Ծանոթացում Տերյանի բանաստեղծություններին․ Կենդանի ընթերցումներ․խոսքի թատրոն (դասարանական, ակումբային, խմբային, ընտանեկան նախագծեր)
  • Բանաստեղծությունների բերանացի ուսուցում, տարածում․
  • Տերյանը ընտանիքում, ֆլեշմոբ
  • Տերյանի ստեղծագործությունների այլընտրանքային ներկայացումներ՝ թատերական, նկարչական, երաժշտական

Բովանդակությունը՝

Աշնան
Աշնան երգ
Գարնանամուտ
Հայտնություն
Բանաստեղծություններ՝ ընտրությամբ

Տերյանական օրերը Միջին դպրոցում

Ծանոթացում ժողովածուներին
Ժողովածուներից ընտրված բանաստեղծությունների ընթերցում, վերլուծում

Լրագրողական հարցախույզ

  • Տերյանը՝ իմ քաղաքում/ քաղաքային ընթերցումներ, ռեպորտաժներ/
  • Տերյանը՝ Տերյանի փողոցում /հարցազրույց անցորդների հետ /
  • Տերյանը՝ իմ ընտանիքում, իմ միջավայրում

Բովանդակությունը

Ժողովածուներ

Տերյանական օրերը Ավագ դպրոցում, Քոլեջում

Իմ Տերյանը՝ ստեղծագործական աշխատանքները
Կլոր սեղանների, վարպետության դասերի կազմակերպում. վարում են հրավիրված գրականագետներ, տերյանագետներ
Տերյանի մասին ֆիլմերի դիտում, քննարկում
Նամակների, հոդվածների ընթերցում
Տերյանի բառապաշարի և ոճի ճանաչում

Բովանդակությունը

Նունե Մովսիսյանի ներկայացրած մեկնարկային մեդիափաթեթը՝
Վահան Տերյան. մեդիափաթեթկենսագրական տվյալներ

Բանաստեղծություններ

«Չգիտեմ այս տխուր աշխարհում» , «Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ» , «Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին», «Գարնան երեկո»

Բանաստեղծությունների ընտրանի

Հոդվածներ

Մեր պարտքը

Ամփոփում՝

Մոնիկա Թովմասյան

Լանա Գրիգորյան

Գոհար Սանոյան

Մարիանա Գրիգորյան

Նարե Մաղաքյան

Մանե Հակոբյան

Վահան Սարգսյան

Եվա Արտաշեսյան

Դավիթ Բլեյան

Աննա Թադևոսյան

Անգելինա Ավետիսյան

Ռուբեն Մաթևոսյան

Оставьте комментарий