Հերթապահի օրագիր

67407484_2434306529958192_607900071823933440_nԱրևմուտքի ճամբարում շարունակվում են ճամբարային խե՜նթ օրերը։ Շա՜տ ակտիվ ճամբարականների ու օրվա հերթապահների առաջնային ու կարևոր գործունեություններից մեկը շրջակա միջավայրի խնամքն ու բարեկարգումն է․ այս օրը ևս բացառություն չէր։ Ծառ ու ծաղկի խնամքից հետո ճամբարականներն անցան իրենց հաջորդ շա՜տ հավես գործունեություններին՝ սեղանի զարգացնող-ինտելեկտուալ, բակային խաղեր, լող, լողափնյա ընթերցանություն, հետաքրքրաշարժ օտար լեզու և այլն։

Այսօրը ևս բացառություն չէր։ Դպրոցը մարդաշատ էր․ հյուր ունեինք։ Մեզ հյուր էր եկել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, ով տիարի հետ շրջեց դպրոցով, հանդիպեց ճամբարականներին, ծանոթացավ նրաց առօրյային, այնուհետ գնաց Ագարակ։

Այսօրվա մասին այսքանը։ Շարունակությունը՝ հաջորդիվ։

Оставьте комментарий