Հայոց լեզու, գրականություն

Հունիսի 6

Կապը որպես խոսքի մաս։

Մայիսի 26

Կարդա՛ Ավելորդը ստեղծագործությունը, կատարի’ր 1-4-րդ առաջադրանքները։

1․Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

2․Ստեղծագործությունը մասերի բաժանի՛ր և վերնագրի՛ր։

2․Թվարկի՛ր ստեղծագործության հերոսներին։

3․Ներկայացրո՛ւ Հաճի աղայի կերպարի հոգեբանական զարգացումը ստեղծագործության սկզբում, մեջտեղում, վերջում։

4․Հաճի աղային․

  • բնութագրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով
  • մեղադրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով
  • արդարացրո՛ւ՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով

5․Բնութագրի՛ր Սրբունի կերպարը։

6․Ներկայացրո՛ւ Հաճի մոր կերպարը։

7․Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։

Համոզի՞չ է ստեղծագործության ավարտը։

Մայիսի 24

Կատարի’ր 6_րդ թեստը։

Մայիսի 23

Քո ընտրությամբ կարդա’ Գրիգի պատմվածքներից երկուսը, վերլուծի’ր բլոգումդ։

Մայիսի 19

Կարդա’ Գրիգոր Զոհրապի «Ռեհանը» նովելը, ապա 10_12 նախադասությամբ վերլուծի’ր այն։

Մայիսի 17

Կատարի’ր 4_րդ թեստի առաջին մասը։ Թեստն ուղարկված է էլ. հասցեիդ։

Մայիսի 13

29․Բան  ունեմ  ասելու:  Վ.  Սարոյան 

Մայիսի 12

Սիրելի՛ սովորող, ուսումնական տարին մոտենում է ավարտին: Կարգավորի՛ր բլոգիդ <<Գրականություն>> բաժինը։ Լրացրո՛ւ բաց թողած աշխատանքներդ:

Առաջադրանք`

Ամփոփի’ր ուսումնական տարին` գրելով, թե ի՞նչ է քեզ համար ընթերցանությունն առհասարակ, ի°նչ նախագծերի ես մասնակցել <<Գրականություն>> առարկայից։ Ո°ր կարողություն-հմտություններդ են զարգացել առարկայի շնորհիվ եւ այլն:

Աշխատանքդ վերնագրի’ր այսպես` <<Ես եւ գրականությունը>>։

Մայիսի 11

Այսօր մայրենիի ֆլեշմոբ է. մասնակցի’ր։

Թեստ 6

Մայիսի 10

Բայական անդամի լրացումներ.պարագաներ

Մայիսի 7

17․ Խոհանոցի  ժամացույցը:  Վոլֆգանգ  Բորխերտ

Մայիսի 5

1.Կարդա’ եւ գրի’ր պատմության ասելիքը`Վիլյամ Սարոյան. «Դաշնամուր»

2.Աշխատի’ր ձեւակերպածդ անհատական նախագծի շուրջ։

ա. Մեկնաբանի’ր հետեւյալ հատվածը` «Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի»։

բ. Առանձնացրո’ւ պատմվածքի հերոսներին եւ բնութագրի’ր։

գ.Բնութագրի’ր Էմմային: Ո՞րն է այս կերպարի անհրաժեշտությունը պատմվածքում:

Մայիսի 4

Ավարտի’ր երրորդ թեստը։

Մայիսի 3

1.Կատարի’ր 3-րդ թեստի 1-15-րդ առաջադրանքները։ Թեստն ուղարկված է էլ. հասցեիդ։

2.Կարդա’ Նար_Դոսի « Ես եւ նա» գործը։

1.Ըստ քեզ` ո°րն է գործի ասելիքը։

2.Առանձնացրո’ւ պատմության ամենից հուզիչ հատվածը եւ մակնաբանի’ր։
3. Ինչո°ւ է գործը վերնագրված «Ես եւ նա,,։ Այլ կերպ ինչպե°ս կվերնագրեիր։
4. Առանձնացրո’ւ պատմության հերոսներին եւ բնութագրի’ր։

Ապրիլի 29

Գոյականանական անդամի լրացումներ

Ապրիլի 28

27․Կարմիր  գլխարկը  մարսեցու  տեսանկյունից :  էրիկ  Բերն

2.Կարդա’ Բակունցի «Ծիրանի փողը» և վերլուծի՛ր։

3.Ստեղծագործի’ր`

Մենք միշտ փնտրում ենք, բայց ոչ միշտ՝ գտնում․․․

Կտրուկ փոփոխություններն անհրաժե՞շտ են…

Ապրիլի 27

Նախադասության գլխավոր անդամներ

Ապրիլի 26

2-րդ թեստն ամբողջությամբ կատարի’ր։

Ապրիլի 25

Կարդա’, գրի’ր գործերից յուրաքանչյուրի ասելիքը։

Ստեղծագործի’ր`

Երանի՜ նրան, ով պատրանք ունի…

Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել…

Երանի՜ նրան, ով երազ ունի…

Ապրիլի 22

Կարդա’ գրաբարյան առակը, կատարի’ր առաջադրանքները։

2.Կարդա’ եւ գրի’ր ավանդության ասելիքը`

Նար- Դոս. «Ագահության սկիզբը»

3. Աշխատի’ր «Կարդում եմ եւ առաջարկում եմ կարդալ» նախագծի շուրջ։

Ապրիլի 20

Բայի դիմավոր եւ անդեմ ձեւերը

Հարակատար, համակատար դերբայներ

Կատարի’ր համակատար դերբայից հետո գրված առաջադրանքները։

Ապրիլի 19

Բայի դիմավոր եւ անդեմ ձեւերը

Անորոշ, ենթակայական դերբայներ

Կատարի’ր անորոշ դերբայից հետո գրված առաջադրանքները։

Ապրիլի 18

1.Խոսքի պատկերավորման միջոցներ

2.Հ. Սահյանի բանաստեղծություններից ընտրի՛ր քեզ ամենից շատ դուր եկած մեկ/մի քանի բանաստեղծություն, անգիր սովորի’ր, պատրաստի՛ր տեսանյութ կամ ձայնագրություն:

3. Հ. Սահյանի բանաստեղծություններից դուրս գրի’ր փոխաբերության, անձնավորման մի քանի օրինակ։

Ապրիլի 15

Միակազմ նախադասություններ

Գործնական աշխատանք

1. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում:
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ:
Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է:
Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ:
Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

2. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգելով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը, պարզել են, որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը:
Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն, որն օդում արձակում է սատկած միջատը:
Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին, եթե նրանք մոտակայքում ինչ- որ տեղ են գտնվում:
Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են:

3. Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:

Հազար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:

Ապրիլի 14

Առակներ․ արևմտահայերեն

  1. Ներբեռնի’ր առակների փաթեթը, ընտրի’ր առակներից մեկը, ապա փոխադրի’ր արևելահայերեն։

2. 28․ Կարդալ  բայը  չի  սիրում  հրամայական:  Դանիել  Պենակ

3. Աշխատի’ր «Կարդում եմ եւ առաջարկում եմ կարդալ» նախագծի շուրջ։

Ապրիլի 13

Նախադասության անդամների կապակցման եղանակները

Խոսքի պատկերավորման միջոցներ

Ապրիլի 11

1.Աշխատի’ր <<Թարգմանում եմ․․․․ >> նախագծի շուրջ։

2.Ընտրի’ր վերնագրերից մեկը եւ ստեղծագործի’ր `

1.Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում․․․

2.Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում․․․

3.Մարդկությանն անհրաժեշտ է ժամանակի մեքենա․․․

4.Միշտ էլ հաղթում է ճշմարիտը․․․

5.Ա՜ռ քո թևերին, տա՜ր ինձ, ժամանակ․․․

Այլ։

3.Աշխատի’ր «Կարդում եմ եւ առաջարկում եմ կարդալ» նախագծի շուրջ։

Ապրիլի 7

Ավետիք Իսահակյան. «Համբերանքի չիբուխը»

1.Գրի’ր պատմվածքի ասելիքը։

2. Գրավոր մեկնաբանի’ր հատվածը’

«— Մարդը գնացական է,— ամվտփեց իր մտքերը Օհան–ամին,— նրա լավ գործը՝ մնացական, ըսել է՝ ինքն է մնացական։ Ա՛յ, խոսքի օրինակ, էս շաքարը գցեցիր չայի մեջ, հալավ, կորավ, չկա. բայց չայն անուշցավ։ Էնպես էլ լավ մարդը կմեռնի, բայց նրա լավ գործը աշխարքը կանուշցնե։ Թե չէ աոանց լավ մարդու աշխարքը շա՜տ դառն է՝ օձի լեղի…»:

Ապրիլի 6

Նախադասություն, նրա   տեսակներն ըստ կազմության։

Ապրիլի 5

Ավարտի’ր առաջին թեստը. ուղարկված է էլ. հասցեիդ։

Ապրիլի 4

1.Կարդա՛ Ղ․Աղայանի «Երկու խոշոր չարիք»հոդվածը, պատրաստվի՛ր բանավոր քննարկման և պատասխանի՛ր հետևյալ հարցերին՝

  1. Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսվում հոդվածում։
  2. Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները, կարո՞ղ ես ինքդ էլ որոշ պատճառներ նշել։
  3. Իրավիճակից դուրս գալու ի՞նչ լուծումներ է առաջարկում ինքը՝ Աղայանը։
  4. Որքանո°վ է հոդվածի ասելիքն արդիական այսօր։

2.»Կարդում եմ եւ առաջարկում եմ կարդալ» նախագծային աշխատանք։

3.Եղ. Չարենց հեղինակից սովորի’ր այն բանաստեղծությունները, որոնք դեռ չես սովորել։

Ապրիլի 1

Բայի դիմավոր եւ անդեմ ձեւերը։

Մարտի 31

Կարդալ,,Սպիտակ ձին,, պատմվածքը։

Առաջադրանքներ
1. Դո՚ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։
2. Ներկայացրո՚ւ Շարմաղ բիբիի կերպարը՝ հատվածներով հաստատելով ասելիքդ։

3. Գրավո՚ր ներկայացրու կենդանի-մարդ հարաբերությունը։

4. Համաձա՞յն ես Սիմոնի արարքի հետ։ Պատասխանդ պատճառաբանի՚ր։
5. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում ,,Սպիտակ ձին,,: Ինքդ նոր վերնագիր առաջարկի՚ր:

6. Ո՞րն էր ստեղծագործության գլխավոր ասելիքը։

7.Եղ. Չարենց հեղինակից սովորի’ր այն բանաստեղծությունները, որոնք դեռ չես սովորել։

Մարտի 30

Ավարտի’ր 10_րդ թեստը:

Մարտի 29

Բայի սեռը.կատարի’ր առաջադրանքները։

Մարտի 28

21․ Գավառական  նամականի:  Ակսել  Բակունց

Անգիր սովորի’ր ` Ե. Չարենց. «Էլի գարուն կգա, կբացվի վարդը», «Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր» բանաստեղծությունները։

«Ուսումնական գարուն»

Մարտի 21_25

«Ուսումնական գարուն» նախագծեր

Ընթերցում եմ

Թարգմանում եմ․․․

Ստեղծագործում եմ

Մարտի 17

24․Նամակ դստերը։ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

2. Լավ սովորի’ր` Ե.Չարենց. «Հնչում են օրերը, կանչում են», «Կուզեմ հիմի փչե զուռնեն»։

Մարտի 9

Կատարի’ր 9_րդ թեստը:

Մարտի 14

Անգիր սովորի’ր` Ե.Չարենց. «Հնչում են օրերը, կանչում են», «Կուզեմ հիմի փչե զուռնեն»։

Ստեղծագործի’ր`

Այսօր կյանքի ամենատխուր կողմն այն է, որ․․․

Մարդիկ միանշանակ չար կամ բարի չեն լինում, այլ․․․

Սիրե՞լ, թե՞ սիրված լինել․․․

Այլ։

Մարտի 11

1.Բայի սեռը

Մարտի 9

2. Կատարի’ր 8_րդ թեստը:

Մարտի 8

Կարդա’ նյութերը, դիտի’ր ֆիլմը եւ առանձին հրապարակումներով տեղադրի’ր բլոգումդ։ Առաջին եւ երրորդ նյութերի վերաբերյալ գրավոր (10-15 նախադասությամբ) ներկայացրո’ւ կարծիքդ։

Արփենիկ Չարենց. «Հուշեր Հայրիկիս մասին»
Չարենցի մեծ սերը
Չարենցի նամակը Թումանյանին
Մի սիրո պատմություն

Մարտի 4

1.Պարզ եւ բարդ բայեր

Կատարի’ր բարդ բայերից հետո գրված առաջադրանքները։

Դասարանում`

1.Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմիր ածանցավոր բայեր:
Ծեր
հարց
կիպ
մահ
գեղեցիկ
վախ
մոտ
բազում
կանգ
կույր
ոչինչ
ուրախ
առաջ

2.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել բազմապատկական, ( ատ, ոտ կոտ, տ)
Մրել
պատռել
ցատկել
կտրել
նստել
պոկել
կոտրել
թռչել
խոցել
մորթել
գրել

3.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական,(ացն, եցն, ցն)
Պայթել
նստել
խմել
խոսել
հիշել
հագնել
իջնել
քնել
մեծանալ
փախչել
դողալ
խաղալ
վախենալ
թռչել
ծիծաղել
փայլել
առաջանալ
կարմրել
կատաղել

4.Հետևյալ բայերի հետ  համապատասխան հոլովներով գոյականներ գործածեցեք:
Ընդառաջել
հանդիպել
զգուշանալ
կարոտել
զրկվել
ուշանալ
դիմել
խուսափել

Մարտի 3

16․ Երկնքի դարպասների մոտ։ Խորխե Բուկայ

Ստեղծագործի’ր`

Թող գարունները գան ու չգնան․․․

Պանդխտությունը չարիք է․․․

Իմ զենքն իմ․․․

3.Հաջորդ ուրբաթ օրը պետք է ներկայացնես կարդացածդ գիրքը։

Մարտի 2

1.Ածանցավոր բայեր

Կատարի’ր բազմապատկական բայերից հետո գրված առաջադրանքները։

Մարտի 1

 Բայածանցներ

Կատարի’ր 1-3-րդ առաջադրանքները։

2. Կատարի’ր 7_րդ թեստը

Փետրվարի 28

Կարդա’, կատարի’ր առաջադրանքները։

Գորտը։ Ռ․ Ագուտագավա


Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևումամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից
մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենքգորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:

— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում: Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:

— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա
պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: 

Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ
ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար գորտերիս:

Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.

— Թող սուրբ լինի անունը քո, տեր… Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:

— Կըռ, կըռ, դա սարսափելի է: — Կըռ, կըռ, դա սարսափելի է:

— Սարսափելի է, կըռ, կըռ: Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.

— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:

— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ
համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր: Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:
Առաջադրանքներ
Ա․Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.
 գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով
 տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը
 եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում
 վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է:
Ընտրությունը հիմնավորե՛ք:
Բ․ Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք:

2.Ստեղծագործական աշխատանքի թեմաներ՝

Մարդը բնության մասնիկն է․․․

Վայրէջքն անխուսափելի է, եթե․․․

Փորձի՛ր, հնարավոր է հաջողես․․․

Փետրվարի 25

 Բայածանցներ

Կատարի’ր 1-3-րդ առաջադրանքները։

2. Ավարտի’ր 6_րդ թեստը։

Փետրվարի 24

  1. Կարդա’ Վահան Տերյանի «Հոգեւոր Հայաստան» հոդվածը։
  • Գրավոր (10-15 նախադասությամբ) ներկայացրո’ւ հոդվածի ասելիքը։
  • Ինչպե՞ս ես դո’ւ պատկերացնում Հոգևոր Հայաստանը:
  • Ի՞նչ ես հասկանում հոգու և մտքի հպարտություն ասելով:

2. Կրկնի’ր Վ. Տերյան հեղինակից սովորածդ բանաստեղծությունները։ Ընտրի’ր մեկը, ձայնագրի’ր, տեղադրի’ր բլոգումդ։

Փետրվարի 23

Ավարտական քննության թեստերի ժողովածուից կատարի’ր 6_րդ թեստը։ Փաթեթն ուղարկված է մեյլիդ. ներբեռնի’ր

Փետրվարի 22

1.Բայը որպես խոսքի մաս.բայի կազմությունը

Կատարի’ր 1-3-րդ առաջադրանքները։

2. Ավարտի’ր 5_րդ թեստը։

Փետրվարի 20

Լեւոն Խեչոյանի պատմվածքներից մեկն ընտրի’ր, կարդա’, վերլուծի’ր բլոգումդ։

Փետրվարի 17

Ավարտական քննության թեստերի ժողովածուից կատարի’ր 5_րդ թեստը։ Փաթեթն ուղարկված է մեյլիդ. ներբեռնի’ր

Փետրվարի 16

1.Կարդա’ Աղասի Այվազյանի » Փառահամար» պատմվածքը։

ա.Գրի’ր հեղինակի ասելիքը։

բ.Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փառահամար»: Ցո՛ւյց տուր ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:

2.Հոդվածն ընթերցիր եւ պատասխանի’ր հետեւյալ հարցերին`

ա.Առանձնացրո’ւ հեղինակի ասելիքը եւ գրի’ր, թե ի°նչն է մեր օրերում գերակշռողը` ձեւը, թե° բովանդակությունը։

3. Կրկնի’ր Հ. Թումանյանից` այս եւ նախորդ տարի սովորածդ բանաստեղծությունները։

Փետրվարի 16

Մակբայը որպես խոսքի մաս

Ստուգելու ենք 4-րդ թեստը։

Փետրվսրի 15

Ավարտական քննության թեստերի ժողովածուից կատարի’ր 4_րդ թեստը։ Փաթեթն ուղարկված է մեյլիդ. ներբեռնի’ր։

Փետրվսրի 14

  • 1. Դիտի’ր Հ. Թումանյանին նվիրված ֆիլմը, մի քանի նախադասությամբ բլոգումդ վերլուծի’ր եւ պատրաստվի’ր քննարկման։

Փետրվարի 10

 1. Վ․ Տերյանի «Մթնշաղի անուրջներ» շարքից մեկ բանաստեղծություն ընտրի’ր, անգիր սովորի’ր եւ բլոգումդ վերլուծի’ր։

2. Աշխատի’ր ձեւակերպածդ անհատական նախագծի շուրջ։

3.Դիտի՛ր ֆիլմը՝ Վահան Տերյան․ սիրո բանաստեղծ:

Ֆիլմը դիտելուց հետո բլոգումդ պատմի՛ր խոհերիդ, զգացողություններիդ մասին։

Հայոց լեզու

Ավարտական քննության թեստերի ժողովածուից կատարի’ր 3_րդ թեստը։ Փաթեթն ուղարկված է մեյլիդ. ներբեռնի’ր։

Փետրվարի 9

Ավարտական քննության թեստերի ժողովածուից կատարի’ր 3_րդ թեստը։ Փաթեթն ուղարկված է մեյլիդ. ներբեռնի’ր։

Փետրվարի 8

1.Շաղկապ. կատարի’ր 1-2 -րդ առաջադրանքները։

2.Ավարտական քննության թեստերի ժողովածուից կատարի’ր 2_րդ թեստը։ Փաթեթն ուղարկված է մեյլիդ. ներբեռնի’ր։

Փետրվարի 7

1.Կարդա’ Հ. Թումանյանի նամակն ուղղված  Ավետիք Իսահակյանին:

Ներկայացրո՛ւ հեղինակի ասելիքը և քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։

2.   Հ․ Թումանյանի  հետևյալ բանաստեղծություններից մեկն ընտրի’ր, վերլուծի’ր, անգիր սովորի’ր։

«Հայոց լեռներում», 

«Հայոց վիշտը» ,

Հին օրհնություն,   

Հոգեհանգիստ

Փետրվարի 4

1.Շաղկապ. կատարի’ր 1-2 -րդ առաջադրանքները։

2.Ավարտական քննության թեստերի ժողովածուից կատարի’ր առաջին թեստը։ Փաթեթն ուղարկված է մեյլիդ. ներբեռնի’ր

Փետրվարի 3

1.Կարդա’, գրի’ր զգացողություններիդ մասին, պատրաստվի’ր քննարկման`

Թումանյանի և իշխանուհի Մարիամի սիրո պատմությունը։

2.Ստեղծագործի’ր վերնագրերից մեկով`

Կյանքում ամեն բան անցողիկ է…

Մտահոգությունը չի վերացնում վաղվա խնդիրները, այլ…

Վայրէջքն անխուսափելի է, եթե․․

Փետրվարի 2

Բայը որպես խոսքի մաս

Կատարի’ր առաջին գործնական աշխատանքը` 1-3-րդ առաջադրանքները։

Հունվարի 31

Հայոց լեզու

Ավարտական քննության թեստերի ժողովածուից կատարի’ր առաջին թեստը։ Փաթեթն ուղարկված է մեյլիդ. ներբեռնի’ր։

Գրականություն

Կարդում ենք Հ.Թումանյան

Կարդա’`

1.Հ․ Թումանյանի ինքնակենսագրությունը։

2.Թումանյանի մեծ վիշտը։

Առաջադրանքներ`

1.Ընթերցելուց հետո 7-10 նախադասությամբ գրի’ր խոհերիդ, զգացողություններիդ մասին։

2. Ինքնակենսագրականից ելնելով բնութագրի’ր Թումանյանի ծնողներին։

3.Ինչպիսի°ն էր գյուղական ուսումնարանը։ Կա°ն արդյոք նմանություններ ներկայիս դպրոցների եւ այդ ուսումնարանների միջեւ։

Դեկտեմբերի 30

Անհատական նախագծեր

Դեկտեմբերի 22

Կարդա՛, վերլուծի’ր, պատրաստվի՛ր բանավոր քննարկման. Շառլ Ազնավուր՝ Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք։

2.Ստեղծագործի’ր նշված վերնագրերից մեկով`

Ամանորը ամանոր չի լինի, եթե…

Ամանոր, ես քեզ սպասում էի…

Հավատարի’մ եղեք ձեր երազանքներին…

Դեկտեմբերի 23

Մեջբերվող ուղղակի և անուղղակի խոսք

Դեկտեմբեր 22

Դերանուն

Կատարի’ր 4-10-րդ առաջադրանքները։

Դեկտեմբերի 21

Սիրելի՛ սովորող, դեկտեմբերը մոտենում է ավարտին: Կարգավորի՛ր բլոգդ, լրացրո՛ւ բաց թողած աշխատանքներդ: Բլոգումդ եղած նյութերը համեմատի՛ր իմ բլոգում առկա նյութերի հետ, որոնք պետք է կատարած լինեիր և լրացրո՛ւ բացթողումներդ:

Դեկտեմբերի 20

Աշխատի’ր նշված նախագծերի շուրջ`

Թարգմանում եմ․․․

Անհատական նախագծեր

Դեկտեմբեր 17

Դերանուն

Կատարի’ր 1-3-րդ առաջադրանքները։

Դեկտեմբերի 15

Ծառերը։ Հերման Հեսսե

Ծառերն ինձ համար միշտ եղել են ամենահամառ քարոզիչները։ Ես հարգում եմ նրանց, երբ նրանք ամպերի մեջ և ընտանիքում են ապրում, անտառներում, պուրակներում։ Եվ էլ ավելի հարգում եմ ես նրանց, երբ նրանք առանձին են վեր հառնում։ Նրանք նման են միայնակներին։ Ոչ որպես ճգնավորներ, որոնք ինչ-որ ծանրությունից կոտրվել են, այլ ինչպես մեծ, մեկուսացած մարդիկ, ինչպես Բեթհովենը և Նիցշեն։ Նրանց կատարներին սոսափում է աշխարհը, նրանց արմատները հանգստանում են անվերջության մեջ։ Լինելով մենակ՝ նրանք իրենց չեն կորցնում, այլ կյանքի ողջ ուժով ձգտում են միայն մի բանի՝ իրագործել սեփական, իրենց մեջ բնակվող օրենքը, իրենցից ինչ-որ բան ներկայացնել։

Ոչինչ ավելի սրբազան, ոչինչ ավելի օրինակելի չէ, քան գեղեցիկ, հաստաբուն ծառը։ Երբ ծառը կտրված, հատված է լինում և իր մերկ, մահացու վերքը արևին է ցույց տալիս, այդ ժամանակ կարելի է կոճղի և դամբանի լուսավոր հատույթի վրա նրա ամբողջ պատմությունը կարդալ. տարիների օղակների և սերտաճվածության մեջ ճշգրիտ գրված են նրանց ողջ պայքարը, ողջ տառապանքը, ողջ հիվանդությունը, ողջ երջանկությունն ու դառնությունը, նեղ տարիներն ու փարթամ տարիները, դիմադրված հարձակումներն ու հարմար ժամանակի սպասող փոթորիկները։
Եվ յուրաքանչյուր գյուղացի տղա գիտի, որ ամենաամուր և ազնիվ փայտն ամենանեղ օղակներն ունի և որ բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը։
Ծառերը սրբազան կերտվածքներ են։ Ով նրանց հետ խոսել, ով նրանց լսել գիտի, նա գիտի Ճշմարտությունը։ Նրանք չեն քարոզում ուսմունքներ և բաղադրատոմսեր, նրանք քարոզում են կյանքի պարզունակ, նախասկզբնական օրենքը։
Ծառն ասում է.
-Իմ մեջ է թաքնված կորիզը, կայծը, միտքը, ես կյանք եմ հավերժական կյանքից։
Միանգամյա է այն փորձը և թռիչքը, որ հավերժական Մայրը համարձակվել է շնորհել ինձ, միանգամյա է իմ կերպարանքը և ջղերը իմ մաշկի, միանգամյա է ամենափոքր տերևի խաղը իմ կատարի և ամենափոքր սպին իմ կեղևի։ Իմ ծառայությունն է՝ ձևավորել և ցույց տալ Միանգամյայի մեջ դրոշմված Հավերժականը։

Ծառն ասում է.
-Իմ ուժը հավատն է։ Ես ոչինչ չգիտեմ իմ հայրերի մասին, ես ոչինչ չգիտեմ այն հազարավոր մանուկների մասին, որ ամեն տարի ինձնից են ծնվում։ Ես ապրում եմ մինչև վերջը իմ սերմերի առեղծվածի և այլևս ոչինչ ինձ չի մտահոգում։ Ես հավատում եմ, որ Աստված իմ մեջ է։ Ես հավատում եմ, որ իմ առաջադրանքը սրբազան է։ Այս հավատով եմ ես ապրում։

Երբ մենք վշտացած ենք և այլևս չենք կարողանում հանդուրժել կյանքը, այդ ժամանակ ծառը կարող է մեզ ասել.
-Հանգստացիր, հանգստացիր։ Ինձ նայիր։ Կյանքը հեշտ չէ, կյանքը դժվար չէ։ Դրանք մանկական մտքեր են։ Թող, որ Աստված խոսի քո մեջ, այդպես նրանք բոլորը կլռեն։ Դու վախենում ես, քանի որ քո ճանապարհը տանում է քեզ քո Մորից ու Հայրենիքից։ Բայց յուրաքանչյուր քայլ և օր քեզ ընդառաջ են տանում քո Մորը։ Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։

Թափառելու տենչանքը պատռում է իմ սիրտը, երբ ես լսում եմ ծառերին, որ երեկոներին սոսափում են քամուց։ Դուք լուռ ու երկար ականջ եք դնում. այդպես թափառելու ծարավը ցույց է տալիս իր էությունն ու իմաստը։ Դա տառապանքից առաջ հեռու փախչելու ցանկությունը չէ, ինչպես կարող է թվալ։ Այն Հայրենիքի կարոտն է Մոր մասին մտածմունքներից հետո, կյանքի նոր այլաբանությունից հետո…Այն դեպի տուն է ուղղորդում։ Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։
Այսպես է սոսափում ծառը երեկոյան, երբ մենք վախենում ենք մեր սեփական, մանկական մտքերից։ Ծառերը երկար մտքեր ունեն։ Երկարաշունչ և հանգիստ, քանի որ նրանք ավելի երկար կյանք ունեն, քան մենք։ Նրանք ավելի իմաստուն են, քան մենք այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք լսել նրանց։ Բայց երբ մենք սովորենք ծառերին ականջ դնել, այդ ժամանակ մեր մտքերի կարճությունը, մանկականությունն ու արագությունը կստեղծեն հավասարը չունեցող զվարթություն։
Ով սովորի ծառերին ականջ դնել, էլ չի ցանկանա ծառ լինել։ Նա ոչինչ չի ցանկանա լինել, բացի հենց ինքը լինելուց։ Դա է Հայրենիքը։ Դա է Երջանկությունը։

Առաջադրանքներ`

1․Բացատրե՛ք այս հատվածի փոխաբերական իմաստը․,, Բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը։
 

2․Ըստ ստեղծագործության՝ ի°նչ է երջանկությունը։ Համաձա՞յն եք հեղինակի հետ։ Հիմնավորե՛ք։

3.Մեկնաբանի’ր հետեւյալ տողերը` «Կյանքը հեշտ չէ, կյանքը դժվար չէ։ Դրանք մանկական մտքեր են։ Թող, որ Աստված խոսի քո մեջ, այդպես նրանք բոլորը կլռեն։ Դու վախենում ես, քանի որ քո ճանապարհը տանում է քեզ քո Մորից ու Հայրենիքից։ Բայց յուրաքանչյուր քայլ և օր քեզ ընդառաջ են տանում քո Մորը։ Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ»:

Դեկտեմբերի 15

Գործնական աշխատանք

1.       Տրված են խոսքի մասեր, առանձնացրու

·         Գոյականներ՝

·         Ածականներ՝

·         Թվականներ՝ 

Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախ, անօթևան, դժգույն, վեց-վեց, երգիչ, մտահոգ, քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն, վեհորեն, ծանոթություն, վազել, թերևս, բայց:

2.      Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝ կախարդել , հմայել, վախենալ, երազ, գրավել:

3.Բառերը միացրո՛ւ իրար և ստացի՛ր նախադասություն, նաև կետադրի՛ր:
✓Ինչպես, տեսնել, այսօր, հրաշալի, եղանակ: 
✓Ճանապարհ, մոտ, գեղեցիկ, ծաղիկներ, պատել, փոքրիկ, այգի:
✓Փչել, մեղմ, հովիկ, ծաղիկներ, ժպտալ, դալար, խոտեր, ծփալ, և, դաշտ, խաղաղություն, տիրել:
4. Տեքստի բարդ նախադասություններից յուրաքանչյուրը պարզեցրո՛ւ`  նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի):
Գոյություն ունեն հսկա որդեր, որոնց երկարությունը հասնում է մեկից երկու մետրի: Այդ հսկաներից մեկը` մեգասկոլիդեսը, որը մատի հաստություն ունի, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Նրա օրգանիզմն այնքան է հարմարվել ստորերկրյա կյանքին, որ հողից հանելիս իսկույն խեղճանում է:Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղր սարսափի մատնված` փախչում է:

5.Պարզի´ր, թե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել:

Ա. Տասնմեկ, քսաներեք, քառասունվեց, հիսունչորս, յոթանասունինը, իննսունինը, տասնմեկերորդ, վաթսունութերորդ, երեսունմեկական:

Բ. Հարյուր մեկ, հազար երեք հարյուր երեսուներկու, երկու հազար հինգ հարյուր հիսուներորդ, չորս հարյուր վաթսունական, երեք քառորդ, զրո ամբողջ հինգ տասնորդական:

Գ. Երկու-երկու, քսան-քսան, տասնութ-տասնութ, հարյուր-հարյուր:

6. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000 քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000 քայլ է անում:
Մարդն իր կյանքի 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, 6 տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում 100 տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի 1/3-ը քնած  է անցկացնում:

Դեկտեմբերի 14

Թվական անուն

Դեկտեմբերի 10

Փոքրիկ դրախտ։ Կորտասար

Երջանկության ձևերը շատ են տարբեր: Գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ են այն օրվանից, երբ նրանց արյան մեջ ընկան ոսկե ձկնիկները: Ու պետք չէ զարմանալ դրանից: Քիչ կոպիտ՝ այդ ձկնիկերը ոսկե չեն, այլ ընդամենը` ոսկեգույն, սակայն բավական է տեսնել, թե ինչպես են փայլում ու ինչ կայտառ են, և դու ուզում ես ունենալ նրանցից: Իշխանությունն անմիջապես հասկացավ սա, երբ ինչ – որ մի բնագետ որսաց առաջին ձկնիկներին, ու սկսեցին արագորեն բազմացնել դրանց բարենպաստ պայմաններում: Մասնագետներին հայտնի «Z-8» ոսկե ձկնիկը չափազանց փոքր է. պատկերացրեք հավը ճանճի չափերով, ոսկե ձկնիկը այդ հավի մեծության է: Ուստի, երբ լրանում է երկրի բնակիչների տասնութ տարին, առանց դժվարության ներարկում են ձկնիկները նրանց արյան մեջ. նշված տարիքը ու ներարկման գործողությունը սահմանված են օրենքով: Բոլոր երիտասարդներն ու աղջիկներն անհամբերությամբ սպասում են օրվան, թե երբ կմտնեն այդ հատուկ բժշկական կենտրոններից մեկը, ուր նրանք գալիս են իրենց ընտանիքների ուղեկցությամբ ու ձեռքի երակներին միացնում են փողակը, որը միաժամանակ թափանցիկ երակի մի մասն է` լի ֆիզիոլոգիական լուծույթով, որտեղ հետո բաց են թողնում քսան ոսկե ձկնիկներ: Երջանիկը ու նրա ընտանիքը վայելում են ոսկե ձկնիկների խաղերը անոթի մեջ, մինչև որ նրանք, մեկը մյուսի հետևից, արդեն անշարժ, ու թվում է՝ վախեցած, լույսի փոքրիկ ցոլքերով մտնում են երակի մեջ: Կես ժամում քաղաքացին ստանում է ոսկե ձկնիկների մի ամբողջ վտառ, ապա հեռանում՝ հանդիսավորությամբ նշելու իրեն հասած երջանկությունը: Ուշադիր լինելու դեպքում կտեսնենք, որ երկրի բնակիչները երջանիկ են առավելապես երևակայության շնորհիվ, քան իրականության հետ ուղղակի շփման: Ոսկե ձկնիկներին ներարկելուց հետո տեսնելը արդեն հնարավոր չէ, ամեն ոք գիտի` նրանք անդադար անցնում են երակների ու զարկերակների հսկա ծառով ու յուրաքանչյուրին վերջին րոպեներին քնից առաջ թվում է, թե իր փակված կոպերի բաժակներում երևում ու անհետանում են այդ շողարձակող կայծերը, որոնք առանձնանում են իրենց փայլով՝ գետերի ու գետակների կարմիր ֆոնին, որոնցով շարժվում են նրանք:
Հատուկ հուզմունք է առաջացնում միտքը, թե քսան ոսկե ձկնիկները նույն պահին սկսում են բազմանալ: Սա է պատճառը, որ երկրի բնակիչը պատկերացնում է նրանց` փայլուն ու անթիվ՝ մարմնի տարբեր մասերում. ինչպես են դրանք սպրդում գլուխ, ինչպես են հոսում դեպի մատների ծայրերը, ինչպես են կուտակվում կոնքային մեծ զարկերակներում, լծային արյունադարձ երակներում կամ անհավանական ճկունությամբ թափանցում մարմնի ամենաթաքուն անկյունները:Ներքին այդ հայացքի ամենամեծ ուրախությունն ապահովում է ոսկե ձկնիկների փուլային անցումը սրտով, ուր թեք ոլորաններ են, լճակներ, սրընթաց հոսանքներ` հարմար խաղերի ու շփման համար: Այս մեծ ու աղմկոտ նավահանգստում ծանոթանում են ոսկե ձկնիկները, ընտրում զույգեր, միավորում ճակատագրերը: Պատանին կամ պարմանուհին սիրահարվում են՝ համոզված, թե տղայի (կամ աղջկա) սրտում նույնպես մի ոսկե ձկնիկ գտավ իր զույգին: Մի քանիսը նույնիսկ խուտուտ հիշեցնող զգացումը բացատրում են համապատասխան վայրերում ոսկե ձկնիկների զուգավորմամբ: Կյանքի գլխավոր ռիթմերը արտաքնապես համընկնում են նույն ռիթմերին` արդեն նրանց ներսում. ուստի՝հնարավո՞ր է առավել ներդաշնակ երջանկություն: Պատկերը մռայլում է սոսկ հանգամանքը, թե երբեմն – երբեմն ոսկե ձկնիկներից որևէ մեկը մեռնում է: Ու թեպետ ապրում են երկար, սակայն օրերից մի օր, մեռնողի մարմինը` արյան հմայական շարժումներով, ի վերջո, խցանում է անցումը զարկերակից երակ – երակից որևէ անոթ: Երկրի բնակիչներին հայտնի են ախտանիշները, որոնք նաև շատ պարզ են. դժվարանում է շնչելը, ու երբեմն պտտվում է գլուխը: Եթե զգում է սույն երևույթը, ուրեմն անմիջապես հանում են ներարկման սրվակը. որը պահում են տանը՝ նման դեպքերի համար: Մեռած ձկնիկը սրվակի պարունակությունից հաշված րոպեների ընթացքում ներծծվում է, ու նորից կարգավորվում է արյան շրջանառությունը: Յուրաքանչյուրին պաշտոնապես թույլատրված է օգտագործել ամիսը երեք սրվակ` հաշվի առնելով հանգամանքը, թե ոսկե ձկնիկները բազմանում են արագ, ու ժամանակի ընթացքում նրանց մահերի քանակը նույնպես աճում է:

Եթե արտասահմանցի դիտորդները որակում են սույնը որպես ծանր հարկ, ուրեմն երկրի բնակիչները բողոքում են, քանի որ յուրաքանչյուր սրվակ վերադարձնում է նրանց երջանկությունը, իսկ երջանկության համար վճարելը միանգամայն արդարացի է: Աղքատ ընտանիքների մասին խորհելիս (ինչը հաճախ է պատահում), իշխանությունը հնարավորություն է ընձեռում նրանց ձեռք բերել սրվակները ապառիկով՝ բռնագանձելով կրկնակի, ինչը լիովին տրամաբանական է: Եթե վերոնշյալ հարմարավետ պայմաններից հետո էլ ինչ – որ մեկը մնում է առանց սրվակների, ուրեմն դիմում է գերհաջողակ սև շուկային, որին իշխանությունը թույլատրում է ծաղկել` ըմբռնելով մարդկանց կարիքները ու ցանկանալով օգնել նրանց՝ հանուն ժողովրդի ու մի քանի գնդապետների բարօրության: Ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի աղքատությունը, երբ հայտնի է, որ բոլորն ունեն ոսկե ձկնիկներ, ու ոսկե ձկնիկներ կստանան բոլոր սերունդները, ու կրկին ու կրկին կլինեն տոնակատարություններ, կլինեն պարեր, կլինեն երգեր:

Առաջադրանքներ`

1.Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը.

✓իշխանությունները հոգ էին տանում ժողովրդի մասին,

✓իշխանությունները լուծել էին աղքատության խնդիրը,

✓այս պետությունը հիմնված էր խաբեության վրա,

✓իշխանությունը գտել էր երջանիկ լինելու գաղտնիքը:

2.Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փոքրիկ դրախտ»: Ցո՛ւյց տվեք ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:

3.Ստեղծագործի’ր` «Երջանկությունն իմ պատկերացմամբ»:

Դեկտեմբերի 10

Ածական անուն

Դեկտեմբերի 9

Կարդա’ Գրիգոր Զոհրապի «Ճիտին պարտքը» նովելը։

1.Վերլուծի’ր նովելը։

2.Թվարկի’ր նովելի հերոսներին եւ բնութագրի’ր։
3.Ինչի° խորհրդանիշն է Հուսեփ աղայի կաշվե պայուսակը. ինչո°ւ։
4.Նովելից առանձնացրո’ւ ամենից հուզիչ, հետաքրքրաշարժ հատվածները։

Դեկտեմբերի 8

Սիրելի’ սովորողներ, այսօր ժամը 19:00 մայրենիի ֆլեշմոբն է։ Մասնակցե’ք։

Դեկտեմբերի 7

Գոյականի որոշյալ և անորոշ առումները

Դեկտեմբերի 6

Ընտրի’ր Գրիգոր Զոհրապի նովելներից մեկը, կարդա’, վերլուծի’ր, պատրաստվի’ր քննարկման։

Դեկտեմբերի 3

Գոյականի հոլովը

Դեկտեմբերի 2

Կարդա’ Գրիգոր Զոհրապի «Երջանիկ մահը» նովելը։

Առաջադրանք`

1.Համացանցից տեղեկություններ հավաքի’ր Գրիգոր Զոհրապի մասին, տեղադրի’ր բլոգումդ։

2.Գրի’ր նովելի ասելիքը։

3.Ըստ քեզ` կա° արդյոք երջանիկ մահ։

4.Քո կարծիքը նովելի հերոսուհու մասին։

Դեկտեմբերի 1

Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները:
Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը:
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: Քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն:
 Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ: 
ժամանակին հսկաներ են ապրել: Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը: Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում: Դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:

Գործնական աշխատանք

Նոյեմբերի 30

Բաղադրյալ հատուկ անունների ուղղագրությունը

Նոյեմբերի 29

Կրկին անդրադառնալու ենք «Խիղճը» պատմվածքին։

Կատարե’ք պատմվածքից հետո գրված նոր առաջադրանքները։

Նոյեմբերի 26

Գոյականի հոլովումը

Նոյեմբերի 25

Կարդա’, կատարի’ր առաջադրանքները`Իտալո Կալվինո. «Խիղճը»։

1.Ո°րն էր պատմվածքի ասելիքը։

2.Հիմնավորի’ր պատմվածքի ավարտը։

3.Թվարկի’ր պատմության հերոսներին եւ բնութագրի’ր։

4.Լուիջիի գործելաոճում կա°ր արդյոք անձնական շահ. պատասխանդ հիմնավորի’ր տեքստից դուրս բերված համապատասխան հատվածներով։

5.Ի° նչ է խիղճը։ Եղել են պահեր, երբ դու խղճի խայթ ես զգացել որեւէ մեկի նկատմամբ։

6.Արդյոք ճի°շտ էր խղճի հանգստության համար Ալբերտոյին սպանելը։

7.Ի°նչ նմանություն ես տեսնում այս եւ Օշոյի»Պայքար առանց կատաղության» գործի միջեւ։

Նոյեմբերի 24

Գործնական աշխատանք

Նոյեմբերի 23

Ձեւաբանություն

Գոյականը որպես խոսքի մաս․ գոյականի թվի կարգը։

Նոյեմբերի 22

1.Հետևություն արա՝ կարդալով հետևյալ առակը.
Մի անգամ մի մարդ է գալիս իմաստուն արքայի մոտ և հ
արցնում է.
— Ասա ինձ, տիրակալ, աշխարհում կա՞ ազատություն:
— Իհարկե,- ասում է արքան:- Դու քանի՞ ոտք ունես:
Մարդը նայում է իրեն` զարմացած նման հարցից:
— Երկուսը, տիրակալ:
— Իսկ դու կարո՞ղ ես կանգնել մեկ ոտքի վրա:
— Կարող եմ:
— Դե փորձիր, բայց սկզբում որոշիր, թե որ ոտքի վրա…
Մարդը մի փոքր խորհելով` բարձրացնում է աջ ոտքը` հենվելով ձախի վրա:
— Լավ,- ասում է արքան,- իսկ հիմա բարձրացրու նաև մյուս ոտքդ:
— Ինչպե՞ս: Դա անհնար է, տիրակալ:
— Տեսնու՞մ ես: Ահա հենց դա է ազատությունը: Դու ազատ ես միայն առաջին որոշման

ժամանակ, իսկ հետո ազատությունն ավարտվում է:

Ընտրի’ր վերնագրերից մեկը, ստեղծագործի’ր`

Ազատությունը պարապություն չէ, այլ… 

Ազատ լինել նշանակում է ոչ թե անգործության մատնվել, այլ … 

Ազատություն նշանակու՞մ է պատասխանատվություն … ։

Նոյեմբերի 19

1.Կարդա’, կատարի’ր առաջադրանքները`Փոխառություններ և օտարաբանություններ:

2.Ընտրի’ր վերնագրերից մեկը, ստեղծագործի’ր`

Ազատությունը պարապություն չէ, այլ… 

Ազատ լինել նշանակում է ոչ թե անգործության մատնվել, այլ … 

Ազատություն նշանակու՞մ է պատասխանատվություն … ։

Նոյեմբերի 18

«Կարդում ենք Նահապետ Քուչակ» նախագիծ

1.Ինչպիսի՞ն պետք է լինի սերը՝ ըստ Քուչակի։

2.Ինչպիսի՞ն է հայրենների գեղեցկուհին:

3.Ինչպե՞ս է բնորոշել Չարենցը Քուչակին:

4. 2-3 հայրեն առանձնացրո’ւ, ձայնագրի’ր, տեղադրի’ր բլոգումդ։ Մեկն անգիր սովորի’ր։

ՀաՆոյեմբերի 17

Համանուն և հարանուն բառեր

Նոյեմբերի 16

Կարդա’, կատարի’ր առաջադրանքները`

Հոմանիշ և հականիշ բառեր

Նոյեմբերի 15

«Կարդում ենք Նահապետ Քուչակ» նախագիծ

1.Ինչպիսի՞ն պետք է լինի սերը՝ ըստ Քուչակի։

2.Ինչպիսի՞ն է հայրենների գեղեցկուհին:

3.Ինչպե՞ս է բնորոշել Չարենցը Քուչակին:

4. 2-3 հայրեն առանձնացրո’ւ, ձայնագրի’ր, տեղադրի’ր բլոգումդ։ Մեկն անգիր սովորի’ր։

Նոյեմբերի 13

«Կարդում ենք Նահապետ Քուչակ» նախագծի շրջանակում կատարի’ր հետազոտական աշխատանք եւ արդյունքներն տեղադրի’ր բլոգումդ։

  1. Ո՞ր դարի բանաստեղծ է Նահապետ Քուչակը: Գրի’ր կենսագրական տվյալներ Քուչակի մասին։
  2. Ի՞նչ է հայրենը։ Ի՞նչ թեմայով են գրված քուչակյան հայրենները: Քեզ դուր եկած 2-3 հայրեն տեղադրի’ր բլոգումդ։
  3. Ի՞նչ կառուցվածք ունեն հայրենները:

Նոյեմբերի 12

Հայոց լեզու

Կարդա’, կատարի’ր 4-6-րդ առաջադրանքները` Բարդությունների տեսակները։

Գրականություն

Կարդա’, պատրաստվի’ր քննարկման` Դինո Բուցատի՝ «Կորսված օրերը»։

Առաջադրանքներ`

Ա․ Ո՞րն էր այդ երեք օրերի ընդհանուր փոխաբերական իմաստը: Հիմնավորե՛ք Ձեր
կատարած ընտրությունը.
 այդ օրերը բոլորն էլ անցած էին,
 երեք օրերում էլ սիրելի էակներ էին,

.երեք օրերում էլ մնացել էր մեղքի զգացում,
 բոլոր օրերն էլ շպրտվել էին քարափին:

Բ․ Հիմնավորե՛ք հետևյալ մտքերի անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ.
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ
ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է:

Գ․ Հիմնավորե՛ք պատմվածքի այսպիսի ավարտը․
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Դ․ Մեկ նախադասությամբ գրեք մեկ այլ ավարտ, որը Ձեր կարծիքով կհամապատասխանի
պատմվածքին։

Նոյեմբերի 10

Կարդա’, կատարի’ր 1-3-րդ առաջադրանքները` Բարդությունների տեսակները։

Նոյեմբերի 8

Հայոց լեզու

Բառագիտություն

Կարդա’ <<Բառակազմություն >>թեման, կատարի’ր առաջադրանքները։

Գրականություն

«Սիրադեղյանական օրեր» նախագծի շրջանակում ընտրի’ր Վ. Սիրադեղյանի պատմվածքներից մեկը, կարդա’, կատարի’ր առաջադրանքները։

Առաջադրանքներ`

1. 5-7 նախադասությամբ գրի՛ր հեղինակի ասելիքը և քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։

2.Պատմվածքից առանձնացրո՛ւ այն տողերը, մտքերը, որոնք կարևորում ես, առանցքային են։

Նոյեմբերի 1-5

Ընտրի՛ր առաջարկվող նախագծերից մեկը/մի քանիսը, կատարի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ և աշխատանքիդ հղումն ուղարկի՛ր իմ էլ․ հասցեին՝ Eranuhi@mskh.am: Հարցերի դեպքում՝ գրի՛ր:

Դպիրը` ծնողական ընթերցարան

Ընթերցում եմ…

Թարգմանում եմ․․․

Անհատական նախագծեր

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Կարդում ենք Վանո Սիրադեղյան

Գրաբարյան օրեր. թարգմանչաց տոն

Ուսումնական աշուն. հոկտեմբերի 25-31

Ընտրի’ր նախագծերից մեկը/մի քանիսը եւ աշխատի’ր։

21.10.21

Կարդա’, կատարի’ր առաջադրանքները։

Պայքար առանց կատաղության։ Օշո

Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք:Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամեն ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, ևնիզակը օդի մեջ քարացավ:Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:Թշնամին ապշահար էր:— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որմի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:Օմարը պատախանեց.— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության:Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենըանձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչևայս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարիպատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ
ցանկացել քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ:Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:Բայց պատերազմն այդպես էլ չվերսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:— Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը և հնարավորություն տուր ինձ աշակերտելու քեզ: Ես էլ եմ ուզում կռվել առանց զայրույթի:Իսկ գաղտնիքը սա է. պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:

Առաջադրանքներ

Ա․ Մեկնաբանե’ք հետևյալ հատվածները.

 Պայքարեք՝մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանցներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանիոր բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուքկդառնաք ամենակարող:

 Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:

Բ․ Դո՛ւրս գրեք և մեկնաբանե՛ք այն հատվածը, որտեղ ասվում է, թե ինչո՞ւ Օմարըչսպանեց թշնամուն:

Գ․ Բացատրե՛ք ստեղծագոծության վերնագիրը

Դ.Ստեղծագործի’ր` «Զայրույթը վատ խորհրդատու է» վերնագրով։

20.10.21

Գործնական աշխատանք

  1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ։ Մեռ.ալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կեն.անի .ակ չի կարող ապրել: Ար.մտյան Աս. այի տո.ակեզ անանձր. կլիմա.ի պատ.առով անչափ շատ ջուր է գոլորշ.անում ծովի մակեր.ույթից, իսկ լուծվա. աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղ.ությունը: Ծովում խորանալուն զուգ.նթաց` աղիությու.. աճում է: Աղերը Մեռ.ալ ծովի քա.որդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ըն..անուր քանակը քա.ասուն միլ..ն տո..ա է: 2. Օգտվելով տրված բառերից` բացատրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:

1.Եփվել, բորբոքվել:
 Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր, բայց նա չէր նկատում: Բարկությունից արյունը եռում էր երակներում, սիրտը տակն ու վրա էր      լինում:

2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:

Ընկերացել է դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: Ընկերացան, որ միասին անեն իրենց ուժերից վեր այղ գործը: Մինչև քաղաք ընկերանամ քեզ, որ մենակ չգնաս:

3.Կռել, թակել, գանահարել, քննել:

Ավազակներն այնպես էին ծեծել խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Այնպես համառորեն է ծեծում դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ   կա:
Երկաթը տաք-տաք են ծեծում:
Այդ հարցն այնքան ծեծեցին, որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:

4.Ավարտել, վերջը տալ (ուտել):

Գործը վերջացնելուց հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում:
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան:

Ստեղծագործական աշխատանքի թեմաներ՝

Ճշմարտությունն ու մենք․․․

Էականը գտնելն է, ոչ թե․․․

Խոսքի ուժը

Այլ։

19.10.21

1․Ստեղծագործական աշխատանքի թեմաներ՝

Ճշմարտությունն ու մենք․․․

Էականը գտնելն է, ոչ թե․․․

Խոսքի ուժը

Այլ։

18.10.21

Կարդա’ բաղադրյալ բառերի ուղղագրությունը եւ կատարի’ր առաջադրանքները։

Տանը`

Կարդա’ հնդկական հեքիաթը, պատրաստվի’ր քննարկման եւ կատարի’ր առաջադրանքները։

14.10.21

Կարդա’ հնդկական հեքիաթը, պատրաստվի’ր քննարկման եւ կատարի’ր առաջադրանքները։

13.10.21

1.Սիրելի’ սովորողներ, այսօր ժամը 19:00 մայրենիի ֆլեշմոբն է։ Մասնակցե’ք։

2.Գործնական աշխատանք

1 Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:

Հայ, դպիր, այգի, հնոց, բույր, ծառ, բժիշկ, պարսիկ:

2. Տրված բայերից  ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:

Նկարել, գրել, զարթնել, թափել, ուսուցանել, քերել, վարել, հաճախել, բախել, հնչել, վազել։

3.Տրված գոյականակերտ ածանցներից յուրաքանչյուրով երկու գոյական կազմի՛ր և գրի՛ր, թե ո՛ր բառերից կազմեցիր:

դնել (դիր) — դրածո, պարսավել — պարսավանք:

Անք, ցի, ածո, ք, ուկ, իք, իչ, ու, ան, իկ, պան, ստան, ուհի:

4. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Ուղի, ուղիղ, աղտ, ախտ, ուղտ, ախտ, թիռ, թրջ(ել):

12.10.21

Գրաբարյան տեքստը փոխադրի՛ր աշխարհաբարի։

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Կարդա այսպես.

Յերկրի           — հերկրի

հատանելոյ    — հատանելո

զբողբոջ          — ըզբողբոջ

իւր                   — յուր

զհոտս             — ըզհոտըս

իւրեանց         — յուրյանց

զբարբառ         — ըզբարբառ

Բառարան

Էանց                        — անցավ

անձրեւք                  — անձրևներ (ը)

անցին                      — անցան

գնացեալ                  — գնացած, գնացել, գնալով (այստեղ` նաև գնացին)

մեկնեցան                — մեկնեցին, հեռացան

ծաղիկք                     — ծաղիկներ (ը)

յերկրի մերում         — մեր երկրում

եհաս                         — հասավ

հատանելոյ              — էտելու

ձայն տատրակի     — տատրակի ձայն (ը)

զբողբոջ իւր             — իր բողբոջը

որթք մեր ծաղկեալք — մեր ծաղկած որթերը

ետուն                         — տվեցին

զհոտս իւրեանց        — իրենց հոտերը` բույրերը

արի                             — վեր կաց

երեւեցո                      — երևեցրու, ցույց տուր

զերեսս քո                  — քո երեսը

զբարբառ քո              — քո խոսքը

տեսիլ քո                    — քո տեսքը

11.10.21

Գրականություն

Կարդա’, կատարի’ր առաջադրանքները։

Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ  վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ,  բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած  ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու  կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Հարցեր և առաջադրանքներ:
1.Ինչի՞ մասին է պատմվածքը:
2.Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը:
3.Նմա՞ն ես այդ փղիկին:
4.Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` հսկայական, ամուր, ակնհայտ, անասելի, խելացի, ջանք, բազում:

5. 5-7 նախադասությամբ գրավոր մեկնաբանի’ր հետեւյալ հատվածը։

«Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել»:

Հայոց լեզու

Կարդա’ կրկնակ բաղաձայնների ուղղագրությունը եւ կատարի’ր առաջադրանքները։

07.10.21

1․ Կարդա’, կատարի’ր առաջադրանքները։

Գարսիա Մարկես.«Ինչպես նորոգել աշխարհը»։


Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ
դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայումփնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները: Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր աշխարհի քարտեզի պատկերով. այն
է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին
հանձնեց որդունասելով. – Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության: Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր քարտեզն ի մի բերելու համար, սակայն
այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ
ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը
բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին
համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված
էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան
կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու
հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´,
գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Առաջադրանքներ

Ա․ Առանձնացրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով իր մեջ ներառում է
ստեղծագործության հիմնական գաղափարը։ Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը։
Բ․Ընտրե՛ք ճիշտ պատասխանը․ստեղծագործության գաղափարը հետևյալլն է․
 աշխարհը նման է թղթին․այն կարելի է մասերի բաժանել
 քարտեզն ու մարդը նման են իրար․ երկուսին էլ կարելի է ,,պատառոտել,,
 ճանաչիր մարդուն, կճանաչես նաև աշխարհը։

Գ.Ստեղծագործի’ր` «Ինչպե՞ ս եմ ես նորոգում աշխարհը»։

Դասարանում`

1.Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Մեր ժամանակի ամենից կարևոր  խնդիրներից մեկն այն  է, որ երկրի գնդի վրա զգալի ձևով պակասել է մաքուր ջրի քանակը` նրա պաշարների ոչ խնայողաբար  օգտագործման և ջրի ամբարների ու գետնի տակի ջրերի առանց ընդհատվելու աղտով լցվելու հետևանքով:
Միևնույն ժամանակ ջրի ոչ լուծելի խնդիր է առաջ գալիս այն պատճառով, որ փոխվում Է ջրի մեջ հանքային աղերի և մանրագույն (միկրո) տարրերի պարունակությունը: Սրտի և անոթների համակարգը հիվանդ է դառնում առանց ջրում լուծված անհրաժեշտ աղերի: Ջրի փոփոխությունը բացասաբար է անդրադառնում նաև երկրի բույսերի աշխարհի ու կենդանիների վրա:

2.Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր նվեր տվել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյսւն Արտեմիսին մի ուրիշ բարձր արժեք  ունեցող նվեր էլ էր ընծա բերել` կովերի` ոսկուց ձուլած դրոշմապատկերներ:
Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավգարմանք ու հիացմունք առաջացրեց բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմարից կերտված, նուրբ գեղեցկություն ունեցող շինությունը: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահացնել, կրակի մատնեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին մոռացության տալ Հերոստրատի անունը: Պատմություն գրողները  նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին ոճիրը գործողի անունը:

3. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Մատնաչափ, կիսագունդ, անհարթ, անտեսանելի, ինքնաշարժ, սկզբնական, արեմտաեվրոպական, աստղադիտարան, համաշխարհային, հավասարաչափ:

06.10.21

Կարդա’ Ղ-Խ, Ր-Ռ բաղաձայնների ուղղագրությունը եւ կատարի’ր առաջադրանքները։

05.10.21

1.Գործնական աշխատանք

1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Մեր … (հանուր, պետ, ություն) … (թռչուն, աշխարհ) … (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են … (Իրան, ական),… (մեջ, երկիր, ական) ծովի և … (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից … (համ, ընդ, հանուր)… (ճանաչ, ում) ունեն մարդու… (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց … (կենս, կերպ) առնչվում է մարդու (տուն, տես, ական) գործունեության հետ:

2. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Հողն … (ինքն, մաքուր, ել) … (հատուկ, ություն) ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան… (չափ, անց) շատ… (ծանր, բեռն, ել) (օրգան, ական) և (ան, օրգան, ական)… (թափ, ոն),… (բնակ, վայր) հավաքված (կենցաղ, ային) աղբով, որովհետև հոդի … (հնար, ավոր, ություն)… (նույն, պես)… (ան, սահման) չեն: Իսկ … (թափ, ոն)… (աղտ, ոտ, (վ)ած) հողը սպառնում է…. (հիվանդ, ություն) առաջացման պատճառ դառնալ:

… (գետ, տեխնիկա, ական)… (առաջ, ընթաց) հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին (մեջ, վայր) … (պահ, պան, ություն) …  միջոցներ ստեղծելու մասին:

3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:

Երկինքը քերելու չափ բարձր, բարի մտքով, վատ համբավ ունեցող, հեշտությամբ թեքվող, խաժ աչքեր ունեցող, կյանքը սիրող, հանրության կողմից ճանաչված, կյանքով ուրախացող:

4. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:

Մանր նկարներ անող, թռչուններ բուծելու տեղ, գյուղի տնտեսությանը հատուկ, միտք հղանալը, արդյունք ունեցող, աշխատանքը սիրելը, հավասար  կշիռ  ունենալը, բառերի մասին գիտություն:

1․Ստեղծագործական աշխատանքի թեմաներ՝

Ձգտումը Բարձրագույն Մտքի զարդն է:

Ձգտումը բոլոր քարանձավների բանալին է:

Ձգտումը արծվի թև է:

Այլ։

04.10.21

Հետաքրքրաշարժ լեզվական առաջադրանքներ՝

  1. Կենդանական աշխարհի քանի՞ ներկայացուցիչ կա տրված շարքում՝ ուղտ, ալոջ,  երե, վարուժան, թաղար, կորյուն, կենգուրու ։

Ա. 4 Բ. 5 Գ. 6 Դ. 7 Ե. 8

  1. -Կոմիտա՛ս, երեխաներին քանի՞ գիրք տվեցին դպրոցի գրադարանում: Կոմիտասի պատասխանը կա հարցում: Գտի՛ր այն:

Ա. 3 Բ. 6 Գ. 9 Դ. 10 Ե. 16

  1. Ձուկ-ձկան, ամառ-ամռան, մանուկ-մանկան, դուռ-դռան, սեղան-սեղանի շարքում կա օրինաչափություն, որին չի ենթարկվում բառազույգերից մեկը: Գըե’ք օրինաչափությանը չենթարկվող բառազույգը։

  1. Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:

Ա. լռիկ-մնջիկ Բ. պստիկ-մստիկ Գ. թելիկ-մելիկ Դ. ծուռտիկ-մուռտիկ Ե. չալիկ-մալիկ

  1. Համակարգիչը բոլոր տառերը կպցրել է իրար: Արմենը փորձեց շտկել թերությունը և ստացավ մի քանի տարբերակ: Քո կարծիքով՝ ո՞րն է ճիշտ վերականգնված նախադասությունը: Գերուկլորտղամարդէրնաևհևումէրփուքսիպեսքրտինքիկաթիլներըշարվելէիննրաչ եչոտկարմիրերեսին:

Ա. Գերուկ, կլոր տղամարդ էր նա և հևում էր փուուքսի պես. քրտինքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր երեսին:

Բ. Գերուկ, կլոր տղամարդ էր նա, հևիհև ո՞ւմ էր փուքսի պես փնտրում. քրտինքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր իրերին:

Գ. Գեր ու կլոր տղամարդ էր նա և հևում էր փուքսի պես. քրտինքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր երեսին:

Դ. Գեր ու կլոր տղամարդ էր նա և հևում էր փուքսի պես. քրտինքի կաթիլները շարել էին նրա չեչոտ, կարմիր երեսին:

  1. Եթե պատգամավորություն բառից հանենք որմը, ապա մեխը, այնուհետև անտեսենք թվականը և դերանունը, մնացած տառերով ո՞ր բառը կկազմենք:

Ա. ավյուն Բ. մութ Գ. նյութ Դ. արյուն Ե. ուրույն

  1. Եթե բառերը բաժանվեն բանակների, ապա ո՞ր բառազույգերի բառերը կհայտնվեն հակառակորդ բանակներում՝ կանուխ-ուշ 2. բերրի-արգավանդ 3. թեժ-մարմանդ 4. ագահ-աչքածակ 5. առույգ-աշխույժ։ Ա. 2, 3 Բ. 1, 5 Գ. 1, 3 Դ. 4, 5 Ե. 3, 4

01.10.21

Կարդա’ Շալվա Ամոնաշվիլիի «Ի°նչ է մեզ հարկավոր, որ թեւեր աճեն» հատվածը։

Առաջադրանքներ

1.Ի՞նչ է ձգտումը, համաձա՞յն ես, որ մարդկության զարգացումը ձգտման արդյունքն է: 

2. Ինչի հետ կհամեմատես ձգտումը:

3. Ի՞նչ է հարկավոր, որպեսզի թևեր աճեն . շարադրի՛ր մտքերդ: 

4.Մեկնաբանի’ր` «Կանգառը մահ է,  ռիթմից ընկնելը՝  սկսվող վայրէջք, իսկ ձգտման լարումը՝  նորի սկիզբ»:

30.09.21

Կարդա’ Ձ-Ծ-Ց, Ջ-Ճ-Չ բաղաձայնների ուղղագրությունը թեման եւ կատարի’ր առաջադրանքները։

29.09.21

1.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան, ճամփորդ, համփերություն, դափնի, շամփուր:
Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարթ, թարթել,երթվել, փարթամ:

2.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

 Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ, հարձակում, մրձույթ:
Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանման, ատաղծագործ:

3. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

 Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտել, կխտար, խրոխտ, ոխկույզ, տախտակ, նախկին:
 Բ. Ճեղքել, կմաղք, աղքատ, կողպեք, վղտալ, եղբայր, սանդուղք:

4.Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակ.նկալ, ան.մբռնելի, օր.ստօրե, ակ.նթարթ, ան.նդմեջ, լուսն.կա, մթ.նկա, համ.նդհանուր, մերթ.նդմերթ, ան.նթեռնելի,ակ.նհայտ, ան.նդհատ, անհյուր.նկալ, սր.նթաց:

 

5. Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:

 Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:

Թոք…, …ոտել,
…ակալ, …նաշար,
…ուբարք, …աբեկել
…տադրուժ, …ատեր,
վարքու…, …ություն,
…իմացություն, ձյունա…,
համ…, …ավոր:

28.09.21

Հայոց լեզու

Բաղաձայնների ուղղագրությունը

Կարդա’ Բ-Պ-Փ, Գ-Կ-Ք, Դ-Տ-Թ բաղաձայնների ուղղագրությունը թեման եւ կատարի’ր առաջադրանքները։

28.09.21

Սիրելի՛ սովորողներ, միասին պետք է իրականացնենք  անհատական նախագծեր։ Մանրամասն կարդացե՛ք նախագիծը, որպեսզի հստակ պատկերացնեք ձեր անելիքը, իրականացրե՛ք, ուղարկե՛ք իմ էլ․ հասցեին։

27.09.21

1.«Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակներում ընտրի՛ր տրված բանատեղծություններից մեկը,  ընթերցի՛ր, ձայնագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ և հղումն ինձ ուղարկի՛ր։

2.Գործնական աշխատանք

  1. Ուղղագրական բառարանից դո՛ւրս գրիր բառեր, որոնք բավարարեն տրված պայմաններին:

Օրինակ՝

5 տառ, 6 հնչյուն — երանգ:

4 տառ, 6 հնչյուն: 5 տառ, 6 հնչյուն: 6 տառ, 7 հնչյուն: 8 տառ, 10 հնչյուն:

2․ Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատի՛ր և գրի՛ր, թե ինչ փոփոխոթյուն է կատարվել:

Օրինակ՝

տպագիրգրաճանաչ — ի-ն դարձել է ը:

Հայրենասերսիրալիր: Սպառազեն,զինավառ: Անիղձըղձալի: Լայնասիրտսրտագին: Մեծատունտնական: Բազմագույնգունագեղ: Հետախույզ, հետախուզել:

3․Տրված բաղադրիչներով բառեր կազմի՛ր և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Ոսկի + ա + գույն, փոշի + ա + կուլ, տարի + ա + վերջ, այգի + ա + պան, բարի + ա + կամ:

4․ Որտեղ պետք էկետի փոխարեն յ գրի՛րՈ՞ր դեպքում գրեցիր յն:

Հա.ացք, հա.ելի, հո.ակապ, մի.ացում, ձի.արշավ, տի.եզերական, փակե.ի, կա.արան, խաբե.ություն, է.ի, գնա.ի, տղա.ի, Մարո.ի:

5. Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:

…. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով:

6․ Տրված բառերն, ըստ հոմանիշության, բաժանի՛ր հինգ խմբի:

Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:

7․ Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Պատի ծեփ դառնալ, պայման կապել, քիթը կախել, բերանը բաց մնալ, իրեն պատեպատ տալ:

8․ Տրված բառերը գործածելով՝ հորինի՛ր պատմություն:

Աշխարհ, շնորհք, ճանապարհ, խոնարհ, արհամարհել:

24.09.21

Կարդա’, կատարի’ր առաջադրանքները։

Դմիտրի Լիխաչով` «Նամակներ բարու և գեղեցիկի մասին»
Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու:
Մինչդեռ կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ: Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելու աղբով,
քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜:
Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին:
Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը:
Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։

Առաջադրանքներ

Ա․ Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։

Բ․ Բացատրե՛ք հետևյալ միտքը, ,, Ինտելիգենտությունը ունակություն էըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ,,։

Գ․ Բնութագրե՛ք այս նամակի պատմող-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի։

Դ․ Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր ընտրած վերնագիրը։

2.Որքանո՞վ ես դո’ւ ինտելիգենտ։ Ինչպե՞ս է արտահայտվում ինտելիգենտությունդ։

3.Համամի՞տ ես այն մտքի հետ, որ ինտելիգենտությունը աղերսներ չունի ընթերցանության հետ։

23.09.21

Ուղղագրություն

Կարդա’ երկհնչյունների եւ Յ ձայնակապի ուղղագրությունը եւ կատարի’ր առաջադրանքները։

22.09.21

Կարդա’ Է-Ե, Օ-Ո, Ը ձայնավորների ուղղագրությունը եւ կատարի’ր առաջադրանքները։

16.09.21

Կարդա’ Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» պատմվածքը։

Առաջադրանքներ`

1.Գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչի՞ մասին էր պատմվածքը,ո°րն էր հեղինակի ասելիքը։

2.Փորձի’ր զուգահեռներ տանել Դեմիրճյանի «Հայը» եւ Սարոյանի «Հայը եւ հայը» պատմվածքների միջեւ։

3. Պատմվածքից առանձնացրո’ւ այն հատվածները, որոնց հետ համամիտ չես։

4.Համաի°տ ես այս մտքի հետ` «։ Եվ արդեն Հայ նշանակում է տեր…»: Ինչո°ւ։

5.Ըստ քեզ, ո°րն է հետեւյալ ճշմարտության պատճառը` «Թվով, գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը»։

6.Գրավոր մեկնաբանի’ր հետեւյալ հատվածը եւ ասա` արդյո°ք այս տողերն արդիական են այսօր։

«Երբ նայում եմ Հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից։ Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում։ Կերակուր ես մեկնում՝ չի՛ ուզում։ Չի սիրում ո՛չ ստրկություն, ո՛չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն։ Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի գծուծ ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է։ Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ։ Սա Հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից՝ ազատությունից»։

16.09.21

Ընտրի’ր շուրջտարյա նախագծերից մեկն ու աշխատի’ր։

Ստեղծագործում եմ

Թարգմանում եմ․․․

Անհատական նախագծեր

«Ավետիս»  ռադիոբլոգ

15.09.21

Կարդա’ «Լեզվի հնչյունները», «Երկհնչյուններ եւ ձայնակապ» թեմաները եւ կատարի’ր 5-7-րդ առաջադրանքները։

14.09.21

Հնչյունաբանություն

Կարդա’ «Լեզվի հնչյունները», «Երկհնչյուններ եւ ձայնակապ» թեմաները եւ կատարի’ր առաջադրանքները։

13.09.21

Հայոց լեզու, խոսքի մշակույթ

Կարդա’ նյութը, կատարի’ր առաջադրանքները։

09.09.21

Կարդա’, պատրաստվի’ր Վիլյամ Սարոյանի <<Հայը եւ հայը>> պատմվածքի քննարկմանը։

Առաջադրանքներ`

1.Գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչի՞ մասին էր պատմվածքը, ի՞նչ սովորեցիր, ո°րն էր հեղինակի ասելիքը։

2.Պատմվածքից առանձնացրո՛ւ քեզ համար ամենից տպավորիչ հատվածը և հիմնավորի՛ր։

3. Գրի’ր, թե հայի ո’ր հատկանիշներն են խտացված նշված հատվածում։Կարծիքդ հիմնավորի’ր։

<<Կործանեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք` կկարողանա՞ք: Իրենց տներից քշեցե՛ք անապատ, մի՛մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի՛ տվեք իրենց ու իրենց Աստծու տները: Տեսե՛ք` նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսեք` ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով:Ջանացե՛ք, տեսե՛ք` կարողանա՞ք պիտի, շունշանորդինե՛ր, նրանց արգելել, որ չծաղրեն ձեր մեծ-մեծ գաղափարները, որ աշխարհում երկու հայ չխոսեն իրար հետ, փորձեք ջնջել նրանց>>:

4.Ի°նչ ես կարծում, ո°ր հատկանիշներն են, որ հային հայ են պահում` անկախ գտնվելու վայրից։

5. Պատմվածքի գաղափարն որքանո°վ է արդիական այսօր։

08.09.2021

1.Սիրելի’ սովորողներ, այսօր ժամը 19:00 մայրենիի ֆլեշմոբն է։ Մասնակցե’ք։

Արդյունավետ աշխատանք բոլորիդ։

2.Ստեղծագործական աշխատանքի թեմաներ՝

1.Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում․․․

2.Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում․․․

3.Մարդկությանն անհրաժեշտ է ժամանակի մեքենա․․․

07.09.21

Գործնական աշխատանք

03.09.21

Կարդա’ հատվածը եւ կատարի’ր առաջադրանքները։

Վիլյամ Սարոյան. <<Քո կյանքի ժամերը>> (հատված)

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ
ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց
հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ
ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ,
քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե
մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի
ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու
բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր:
Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր
անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարհի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց.
հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի
վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:


Առաջադրանքներ

Ա․ Ինչպիսի՞ աշխարհայացք է ներկայացված հատվածում։ Ներկայացրե՛ք ձեր վերաբերմունքն այդպիսի մոտեցմանը։

Բ․Բացատրե՛ք հետևյալ միտքը․,, Արհամարհի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ
չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա,,:
Գ․Շարադրե՛ք Ձեր աշխարհայացքը՝ փորձելով հավատարիմ մնալ ներկայացված
հատվածի ոճին։

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։

  1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
  2. Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
  3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
  4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
  5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
  6. (Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
  7. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
  8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։
  9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
  10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
  11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր)։
  12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
  13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
  14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։
  15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։
  1. Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր նախադասության  համապատասխան տեղերում։
  1. Ընթացող գնացքի լուսամուտից …․ մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ …. թանձրացող խավարում, ապա ….։ (երևալ, անհետանալ, առկայծել)
  2. Հանգստյան տան բակում մարդիկ …., երեխաները, ճոճանակների վրա նստած, …., իսկ մեղմ քամին …. մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոնել, բերել)
  3. Վարպետը …. հաստոցը, …. նոր պատրաստած դետալը և …. գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
  4. Դաշնակահարի մատները …. ստեղների վրայով, և դահլիճը …. հոգեպարար մի երաժշտությամբ, որն …. ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
  5. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես …., որն …. ճանապարհի մյուս կողմն ու …. թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

Оставьте комментарий